Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Գերմանիայում վերականգնվող էներգիան նոր ռեկորդ է սահմանում

Գերմանիայում վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիայի քանակը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 135,2 միլիարդ ԿՎտ/ժ, ինչը 9,1 տոկոսով ավելի է 2023 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։ Այսպիսով, «կանաչ» էներգիայի մասնաբաժինը Գերմանիայում արտադրված էներգիայի ընդհանուր ծավալում 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է 61,5 տոկոս՝ առավելագույնն այս ոլորտում նման վիճակագրության պահպանման ողջ ժամանակահատվածում, այսինքն՝ 2018 թվականից ի վեր։ Համեմատության համար նշենք, որ 2023 թվականի առաջին կիսամյակում գերմանական էներգետիկ ոլորտում «կանաչ» էներգիայի մասնաբաժինը կազմել է 53,3 տոկոս:

Գերմանիայում ազգային էներգիայի արտադրության առումով քամու էներգիան ապացուցել է, որ ամենակարևոր աղբյուրն է: Նրա մասնաբաժինը Գերմանիայի էներգիայի արտադրության մեջ կազմել է 33,3 տոկոս։

Միևնույն ժամանակ, աճել է արևային վահանակների միջոցով արտադրվող էներգիայի մասնաբաժինը` մինչև 13,9 տոկոս: Բացարձակ թվով այս աղբյուրից արտադրվող էներգիայի ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում մեկ տարվա համեմատ աճել է՝ 28,2-ից հասնելով 30,5 մլրդ կՎտ/ժ-ի։ Փորձագետներն այս զարգացումը կապում են արևային էներգիայի արտադրության նոր օբյեկտների կառուցման հետ:

Ածուխը դեռևս մնում է Գերմանիայի երկրորդ ամենակարևոր էներգիայի աղբյուրը: 2024 թվականի առաջին կիսամյակում այն ​​կազմել է երկրում արտադրված ողջ էներգիայի 20,9 տոկոսը։ Ըստ վերլուծաբանների, արդեն մեկ տարի անց ածխից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելի կնվազեն, իսկ արևի էներգիան բոլոր շանսերն ունի դուրս գալու առաջին տեղ:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նոնա Կարապետյան