Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն վերահաստատում է. մենք դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը

Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, Թեհրանը հանդես է գալիս նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցությունների գործընթացի խթանման օգտին։

«Կովկասում խաղաղությունը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Պուտինի Բաքու այցից հետո Կովկասի, տարանցիկ միջանցքների և առաջարկվող միջանցքների մասին հրապարակված լուրերի և վերլուծությունների հիմքում ընկած են Լավրովի նույն հարցազրույցը և ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունները։ Այս հարցը և այս մեկնաբանությունները տարբեր տեսակետների և գաղափարների տեղիք են տվել, որոնք երբեմն հակասում են Իրանի և մեր որոշ հարևանների միջև զարգացող հարաբերություններին, և պետք է ընդգծել, որ դուք պետք է հղում կատարեք այս մեկնաբանությունների ստույգ տեքստին և ուշադրություն դարձնեք այս հարցի վերլուծությանն ու մեկնաբանությանը։ Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների խցանումների վերացմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ծրագրի առաջխաղացմանը։ Կովկասում խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից։ Տարածաշրջանից դուրս որոշ տերություններ և վարչակարգեր, որոնց շահերը չեն տուժում Կովկասի անկայունությունից ու ճգնաժամից, ցանկանում են տարածաշրջանի երկրների հաշվին Կովկասը վերածել անկայունության տարածաշրջանի, և նրանց առաջնահերթությունը ոչ թե խաղաղությունն է, այլ նրանք ձգտում են ապակայունացնել տարածաշրջանը»,- ասել է Քանաանին: