Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Ռուսական անօդաչուները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով

Ռումինիան և Լատվիան՝ ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները, հայտնել են ռուսական անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերի մասին, գրում է գերմանական Bild թերթը:

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի խոսքով՝ շաբաթ ռուսական մարտական անօդաչու թռչող սարք է կործանվել «երկրի արևելյան հատվածում»։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու սարքը Լատվիայի օդային տարածք է մտել հարևան Բելառուսից և ընկել Ռեզեկնե քաղաքի մոտ։

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ իրենց տարածքում ռուսական անօդաչու թռչող սարք են հայտնաբերել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Ռումինիայի տարածքում, մյուսների համաձայն՝ այն պարզապես թռել է դրա վրայով։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունն օդ է բարձրացրել F-16 կործանիչները, երբ ռուսական անօդաչու թռչող սարք է անցել և զգուշացրել մոտակա երկու շրջանների բնակչությանը վտանգի մասին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն X-ում գրել է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքը։ Ջոանեն նման գործողություններն անվանել է «անպատասխանատու և պոտենցիալ վտանգավոր»։