Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Վիդեո

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը պատմում է․ ի՞նչ իրավիճակ է Արմավիրի բանտում (տեսանյութ)

Արմավիրի բանտում 5 օր հացադուլի մեջ գտնվող Արամ Սաֆարյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է բանտում եւ ինչ է կատարվում կալանավորների ու դատապարտյալների շրջանում:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Արմավիրի բանտում մի խումբ դատապարտյալներ 30 օրից ավել գտնվում են հացադուլի մեջ։

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ նրանց մեկուսացրել են բանտի կարանտինային մասնաշենքի 1-ին խցում։ Հացադուլ հայտարարած դատապարտյալներն են՝ Սաֆարյան Արամ Վարուժանի, Թադևոսյան Արման Հակոբի, Բավցյան Բախշի Ռուբիկի, Նազարյան Գեղամ։

Ավելին՝ հացադուլ անողներից մեկի վիճակն, ըստ դատապարտյալների, ծանր է, պատշաճ բուժօգնություն չեն տրամադրում, հարցին լուծում չեն տալիս և տեղյակ չեն պահում համապատասխան մարդկանց իրենց հացադուլի վերաբերյալ, շատ վատ են վերաբերվում ու հնարավորություն չեն տալիս խնդիրն իրավասու մարմիններին հայտնել։

ArmLur.am-ը դիմեց քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 8-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։
Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 9-ից, մյուսը՝ սեպտեմբերի 6-ից։ Նրանք անհամաձայնություն ունեն իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի առնչությամբ:

Դատապարտյալներից մեկը հացադուլ է հայտարարել օգոստոսի 16-ից։ Պատճառն այն է, որ թույլ չի տրվել նրա տեղափոխումը մասնավոր բժշկական կենտրոն առանց հատուկ ցուցման առկայության։ Մյուս դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 5-ից, ցանկանում է տեղափոխվել ավելի ցածր անվտանգային գոտի։