Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները

Աշխարհում 2024 թվականին թռչնագրիպի դեպքերի թիվն արդեն կրկնակի գերազանցում է 2023 թվականի ցուցանիշները։ Այժմ գրանցված է 25 դեպք, այդ թվում՝ մահվան երկու դեպք: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին:

«Աշխարհում 2023 թվականին գրանցվել է վարակման 12 դեպք, 4-ը` մահվան ելքով, 2024 թվականին՝ 25 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով», - զեկույցում նշել է ՌԴ առողջապահության նախարարության Ա. Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ​​ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լիոզնովը:

Նա ընդգծել է, որ նոր համավարակն անխուսափելի է, և չի կարելի բացառել, որ դա կլինի գրիպի համավարակ։ Փորձագետի խոսքով՝ թռչնագրիպը Ռուսաստանում շրջանառվող հիվանդություն դառնալու մեծ հավանականություն ունի։

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում թռչնագրիպի տարածման ռիսկը շարունակում է մնալ շատ բարձր։

Անցած տասնամյակի վերջին աշխարհում տեղի են ունեցել թռչնագրիպի և խոզի գրիպի բռնկումներ, որոնց հետևանքով մի քանի հազար մարդ է մահացել։ Առայժմ այդ վիրուսները չեն առաջացրել հզոր համաճարակներ, որոնք մահաբերությամբ համեմատելի են 1918 թ. «իսպանական» գրիպի հետ, ինչը պայմանավորված է խոզի գրիպի և թռչնագրիպի դեպքում օդակաթիլային ճանապարհով տարածվելու և մարդկանց թոքերի բջիջներում արդյունավետ բազմանալու ունակության բացակայությամբ: Գիտնականներն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են, թե երբ և ինչպես այս վիրուսները կկարողանան ձեռք բերել նման հատկություններ: