ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական և մարդասիրական ծրագրերը վերջ չունեն։
Կոմբինատը տարիներ շարունակ հսկայական միջոցներ է ներդրել թե՛ հարակից համայնքների բնակիչներին, թե՛ տեղահանված արցախցիներին օգնելու համար։ Այժմ էլ ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարան խոշորացված համայնքի նախակրթարաններն են։
Նախօրեին ԶՊՄԿ արհեստակցական կազմակերպության կողմից գրենական պիտույքների փաթեթ ստացան Քաջարան խոշորացված համայնքի 3 նախակրթարանների 90 սաներ:
Կոմբինատի ուշադրությունը չէր վրիպել ծնողների աչքից, շատերն էին սոցցանցերում իրենց շնորհակալությունը հայտնում երեխաներին տոն նվիրելու համար։ Խոշոր հարկատուն բազմաթիվ սոցիալական ծրագրեր ունի ոչ միայն աշխատակիցների, այլ նաև համայնքների երեխաների համար։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, հունիսին ԶՊՄԿ տարբեր արտադրամասեր էին այցելել աշխատակիցների երեխաները, ընկերության նախակրթարանի սաները: Խանդավառված հետաքրքրությամբ երեխաներն ուսումնասիրում էին իրենց անծանոթ միջավայրը, մեծերի աշխարհը` փոքրերի աչքերով: Անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներին, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում սուբվենցիոն, սոցիալական աջակցության ծրագրերի, առողջապահական ներդրումների ոլորտներում։ Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։
Միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն:
«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում էլ 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ, կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Աշոտ Հովհաննիսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ