Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO

Եվրամիությունը, նախկինում իր ամենահեռանկարային անդամի՝ Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, պատրաստ է կասեցնել առանց վիզայի ռեժիմն այդ երկրի հետ, որը Վրաստանի քաղաքացիներին իրավունք է տալիս ազատ ճանապարհորդել մայրցամաքով:

POLITICO-ի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են», և եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար կուրսը, կկիրառվի «վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը»: Նա հավելել է, որ դա կարվի, եթե Վրաստանում ժողովրդավարությունը շարունակի անկում գրանցել:

«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանը պարտավոր է համապատասխանել որոշակի չափանիշների, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը:

Բրյուսելից այս նախագզուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն «էժանագին շանտաժ» կլինի ԵՄ-ի կողմից։