Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Բրիտանացի գիտնականները ստեղծել են ռեկորդային բարակ արևային մարտկոց

Բրիտանացի գիտնականները ստեղծել են ճկուն և գերբարակ արևային մարտկոց, որը կարող է կիրառվել պորտատիվ սարքերի վրա։ Այն 150 անգամ ավելի բարակ է, քան գոյություն ունեցող սիլիկոնային հիմքով վահանակները և, այնուամենայնիվ, ունի նույն էներգետիկ հնարավորությունները, գրում է mir24.tv-ն:

Օքսֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր ֆոտոգալվանային նյութ, որն ունակ է արևի լույսը վերածել պերովսկիտային կառուցվածքների էներգիայի: Սրանք բյուրեղային գոյացություններ են, որոնք բնական կալցիումի տիտանի օքսիդի սինթետիկ տարբերակն են:

Պերովսկիտները համարվում են արևային էներգիայի հեռանկարային նյութ: Բայց նրանք ունեն նաև թերություններ: Դրանք կարող են ոչնչացվել օդի կամ խոնավության հետ շփման ժամանակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ պերովսկիտները ունակ են կայունություն պահպանել շերտավոր կառուցվածքներում, ինչպիսիք են տանդեմ բջիջները, որոնք միավորում են պերովսկիտները և սիլիցիումային բջիջները:

Օքսֆորդի թիմը միավորել է մի քանի լուսազգայուն շերտեր: Արդյունքում ստացվել է 0,001 մմ հաստությամբ թաղանթաշերտ, որի արդյունավետությունն արևի լույսը էներգիայի վերածելիս կազմել է 27 % (ժամանակակից վահանակների համար 22 % է)։

Հետազոտողների կարծիքով նման թաղանթը կարելի է կիրառել գրեթե ցանկացած առարկայի, այդ թվում՝ էլեկտրական մեքենաների և սմարթֆոնների պատյանների վրա։ Դա թույլ կտա լիցքավորել սարքերը շարժման ընթացքում և վերացնել մեծ արևային կայանների կարիքը:

Հետագայում գիտնականները նախատեսում են նման պանելների արդյունավետությունը հասցնել 45%-ի։ Դրանից հետո նրանք կկարողանան էներգիա արտադրել նույնիսկ ցածր լույսի ներքո, հայտնել է Օքսֆորդի համալսարանի մամուլի ծառայությունը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]