Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու

Իսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Իրանին, որ Իսրայելի բանակը կարող է տարածաշրջանում հարվածել իրեն անհրաժեշտ ցանկացած վայրի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ելույթ ունենալով Երուսաղեմից՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլահի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ այն է՝ երկրի հյուսիսային հատվածի բնակիչներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ակտիվ հրթիռակոծության հետևանքով, թույլ տալ ապահով վերադառնալ տուն:

«Նասրալլահը հերթական ահաբեկիչը չէր. Նա հենց ահաբեկիչ էր: Նասրալլահի վերացումն էական պայման էր մեև առջև դրված նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրանք, ովքեր հարվածում են մեզ, պետք է իմանան՝ մենք կհարվածենք նրանց: Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»,- ասել է Նեթանյահուն։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3,500 ռազմամթերք են նետել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա: