Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցում

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) մեկնարկել է Դելտա-Մենդոտա ջրանցքի վրա արևային վահանակների տեղադրման նախագիծը Սան-Հոակին հովտում՝ իրականացնելով վերականգնվող էներգիայի նորարարական մոտեցում: Հաղորդվում է, որ լողացող արևային վահանակները ոչ միայն կարտադրեն մաքուր էներգիա, այլև կնվազեցնեն ջրի գոլորշիացումը, ինչը լուրջ խնդիր է նահանգի համար: Բացի այդ, վահանակները ստվերում են ջրամբարի մի մասը, նվազեցնելով ջրի ջերմաստիճանը և ջրիմուռների աճը: Սա բարելավում է ջրի որակը և նվազեցնում է ջրամբարներում և ջրանցքներում քիմիական մշակման անհրաժեշտությունը:

Նախագծի առավելությունն այն է, որ այն չի մրցակցում գյուղատնտեսական հողերի հետ, ի տարբերություն սովորական արևային էլեկտրակայանների, որոնք զբաղեցնում են մեծ տարածքներ: Կալիֆոռնիայի ճյուղավորված ջրանցքների ցանցը հնարավորություն է տալիս արտադրել վերականգնվող էներգիա՝ պահպանելով հողը կառուցապատման կամ գյուղատնտեսության համար:

Նշվում է նաև նոր նախագծի ֆինանսական ներուժը, քանի որ ջրի վրա տեղադրված արևային վահանակները նվազեցնում են ջրի գոլորշիացման հետ կապված ծախսերը: Ավելին, նախագիծը համապատասխանում է նահանգի էներգահամակարգի ածխաթթվացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների անցման ավելի լայն նպատակներին: Կալիֆոռնիայում լողացող արևային վահանակների հաջողությունը կարող է խթանել նմանատիպ նախագծեր այլ նահանգներում:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Հայրապետյան