Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն է
Ս․թ․ հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Միջոցառմանը Fastex-ը կներկայացնի իր YoCerebrum և Cerebrum Intelectus
նախագծերը և տեղեկատվական դասընթացների շարքը։
Fastex-ը կարևորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձևավորում է մրցունակ էկոհամակարգ և նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը։
Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալ Cerebrum Intelectus և YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին և ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։ Այցելուները տեղում կարող են ստեղծել իրենց եռաչափ ավատարը, մուտք գործել YoCerebrum վիրտուալ աշխարհ և տեղափոխվել տարբեր տիրույթներ, այդ թվում՝ Virtual Yerevan տարածք։
Տեխնոլոգիական աշխարհի և գիտության ոլորտի հանդեպ հետաքրքվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է՝ ստանալ տպավորիչ փորձառություն և դառնալ տեխնոլոգիական ապագայի մի մասը։
Ի դեպ, միջոցառման ընթացքում մրցույթը հաղթած ուսանողները կկարողանան այցելել Երևանում գտնվող ftNFT Phygital Space և մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։
«Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին և ուսանողներին ներգրավելով գիտության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։
Fastex-ի նորարական մոտեցումների ինտերգումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձևավորմանը։
Գիտուժի մասին
«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ:Համայնքը
շարունակում է անընդհատ մեծանալ։
Գիտուժի օրակարգը բյուրեղացված է իր առաքելության մեջ՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ