Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհում

Earth's Future ամսագրում հրապարակվել է հետազոտություն, որը գնահատել է քաղաքների ամենաշատ օգտագործվող մայրուղիների և գլխավոր ճանապարհների երկայնքով մեծ քանակությամբ՝ 52 միլիարդ քանակով արևային մարտկոցների տեղադրման առավելությունները: Եթե ​​նման նախագիծ իրականացվեր, ապա հնարավոր կլիներ իրագործելի ներդրում ունենալ մաքուր էներգիայի արտադրության մեջ, գրել է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն։

Գիտնականները հաշվարկել են, որ որ եթե նման նախագիծ իրականացվի, ապա ամբողջ աշխարհում 3,2 մլն կմ ավտոճանապարհներ պետք է ծածկվեն ֆոտոբջիջներով։ Նաև պետք է հարթակներ ստեղծվեն այդ ֆոտոբջիջների համար, սակայն այդ արևային մարտկոցների պահպանումը հեշտ չի լինի, քանի որ դրանք օգտագործելով հատուկ օժանդակ կառույցներ ենթադրաբար գտնվելու են գետնից մի քանի մետր բարձրության վրա: Հետազոտողներն ընդգծել են մասնագիտացված սարքավորումների և վերապատրաստված անձնակազմի անհրաժեշտությունը տեխնիկական սպասարկման առաջադրանքները կատարելու համար, ինչը կարող է հետագայում մեծացնել նման արևային էլեկտրակայանների ներդրումային ծախսերը:

Գործնականում նման նախագիծ իրոք կարելի է իրականացնել, բայց ավելի փոքր մասշտաբով։ Օրինակ, աշխարհի մի քանի երկրներ սկսել են զարգացնել նման տեսակի նախագծեր օգտագործելով արդեն իսկ առկա տարածքներն արևային էներգիայից օգտվելու և գյուղատնտեսության և այլ օգտագործման համար բերրի հողերը չզբաղեցնելու նպատակով:

Ըստ վերոհիշյալ ուսումնասիրության եզրակացություն է արվել, որ ճանապարհները ծածկելով արևային մարտկոցներով մեկ տարվա ընթացքում հնարավոր է արտադրել ավելի քան չորս անգամ ավելի շատ էներգիա, քան ԱՄՆ-ն է արտադրում և դրանով կրճատել տարեկան ածխաթթու գազի արտանետումների 28,78 %-ը։ Էներգետիկ և ավտոմոբիլային արդյունաբերության այս զգալի առաջընթացը կօգնի հասնել բեկումների նվազեցնելով ածխածնի արտանետումները և անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին: Բացի այդ, մայրուղիների երկայնքով արևային մարտկոցների ներդրումը կարող է ուղղակիորեն խթանել նորարարությունը նախագծին կապակցված տեխնոլոգիաներում և դրդել ավելի շատ արդյունաբերությունների ընտրել կայուն և ստաբիլ այլընտրանքներ, որոնք չեզոքացնելով CO2-ի արտանետումները մթնոլորտ օգուտ են բերում շրջակա միջավայրին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]