Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել պատժիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Ըստ Bild-ի՝ ԵՄ հանձնաժողովը սահմանել է մինչև 35% մաքսատուրք։

Բրյուսելը Պեկինին մեղադրում է պետական սուբսիդիաների միջոցով էլեկտրական մեքենաների գների արհեստական իջեցման համար, ինչը «անարդար պայմաններ է ստեղծում համաշխարհային շուկաներում»։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դեմ է եղել մաքսատուրքերին՝ վախենալով Չինաստանի կողմից «վրեժխնդրությունից», որը կարող է բացասաբար ազդել գերմանական ընկերությունների վրա, հատկապես լյուքս դասի մեքենաներ արտադրողների վրա: Այնուամենայնիվ, ԵՄ երկրների մեծ մասը կողմ է քվեարկել տուրքերի ներդրմանը, չնայած Գերմանիայի առարկություններին։

«Չինաստանը ցանկանում է եվրոպական և գերմանական շուկաները հեղեղել զանգվածաբար սուբսիդավորվող էլեկտրական մեքենաներով, ինչպես նախկինում արեց պողպատի և արևային էներգիայի հետ կապված դեպքում: Հիմա խոսքը Չինաստանի մեկուսացման մասին չէ, այլ արդար մրցակցության: Մենք չենք ցանկանում առևտրային պատերազմ Չինաստանի հետ, բայց նաև չպետք է թույլ տանք, որ Պեկինը շարունակի օգտագործել անարդար և շուկան խաթարող գործելաոճը», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:

Չնայած Չինաստանի հետ առևտրային պատերազմի հեռանկարին, մաքսատուրքերի կողմնակիցներն ասում են, որ դա կարևոր քայլ է բոլոր արտադրողների համար արդար գործարք ապահովելու համար: