Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Քանի՞ արևային մարտկոց պետք է տեղադրել էլեկտրաէներգիայի համար ընդհանրապես չվճարելու նպատակով

Ամռանը բավականին արևոտ օրեր են լինում։ Ուրեմնշ ինչու՞ չօգտագործել Երկիր հասնող այդ ամբողջ էներգիան՝ մեր էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար: Էլեկտրաէներգիայի ծախսերը խնայելու համար կարելի է տեղադրել արևային մարտկոցներ։ Բայց քանի՞սն է անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար, գրում է Bb.lv-ն:

Արևային մարտկոցներն արդեն դարձել են բավականին սովորական բան, դրանք տեղադրվում են հետիոտնային լուսացույցները, տներն ու ձեռնարկությունները սնուցելու համար: Ավելին, դեռ 2015 թվականին հայտնվել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս պատուհանները վերածել արևային մարտկոցների։ Դա ավելի կնվազեցնի էներգիայի ծախսերը բնակարաններում ապրող մարդկանց համար։

Տարեցտարի արևային մարտկոցների գներն ընկնում են, ինչը նշանակում է, որ դրանց վերադարձի ժամկետը նույնպես նվազում է: Այնուամենայնիվ, մինչ այժմ այդ թվերը 10 տարուց ավելիի մակարդակներում են: Այնուամենայնիվ, ձեր տանը արևային մարտկոցներով դուք անկախ եք դառնում էլեկտրացանցից և կարող եք նույնիսկ էլեկտրաէներգիա մատակարարել ցանցին կամ օգտագործել այն սարքեր լիցքավորելու համար: Այսպիսով, նման պանելներից քանի՞սն է անհրաժեշտ առանձնատունը կամ բնակարանը էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ դարձնելու համար:

Իհարկե, ամեն ինչ կախված է տնային տնտեսության էներգիայի սպառումից և վահանակների տեղադրման համար հասանելի տարածքից: Արեգակնային էներգիայի համակարգի էներգիա արտադրելը (կՎտժ) կախված է նրանից, թե որքա՞ն արևի լույս է ընկնում մեկ միավոր մակերեսի վրա ձեր տարածաշրջանում: Եվրոպական տարածաշրջանում, օրինակ, այդ թիվը տատանվում է դեկտեմբերի նվազագույն 11,7 կՎտժ/մ2-ից մինչև հուլիսի առավելագույնը՝ 166,7 կՎտժ/մ2-ը: Բայց նույնիսկ եթե դուք ապրում եք փոքր արևային էներգիա ունեցող տարածաշրջանում, դուք դեռ կարող եք ծածկել ձեր էներգիայի ծախսերը, պարզապես պետք է ավելի շատ վահանակներ տեղադրել:

Այսպիսով, առանձնատան կամ բնակարանի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար արևային մարտկոցների քանակը հաշվարկելու համար անհրաժեշտ է մի քանի պարզ հաշվարկներ կատարել: 1,6 մ2 մակերեսով արևային մարտկոցների միջին հզորությունը 320 Վտ է, իսկ 50 մ2 մակերեսով միջին բնակարանում ամսական էլեկտրաէներգիայի սպառումը մոտավորապես 100 կՎտժ է (ճշգրիտ թիվը կախված է կոնկրետ դեպքից), իսկ առանձնատան համար` միջինը մոտ 1000 կՎտժ: Հետո պետք է պարզել ձեր տարածաշրջանի արևի առավելագույն ժամերի քանակը: Օրինակ, ենթաադրենք այդ ցուցանիշը կազմում է ամսական մոտավորապես 144 արև ժամ: Այժմ պետք է բաժանել ամսական էլեկտրաէներգիայի պահանջարկը արևային ժամերի թվի վրա և արդյունքը բազմապատկել 1000-ով, որպեսզի ստացվի արևային վահանակի պահանջվող ընդհանուր հզորությունը: Մեր դեպքում բնակարանի համար մենք ստանում ենք 700 Վտ հզորություն կամ մոտավորապես 2-3 պանել՝ 1,6 մ2 մակերեսով։ Առանձնատան համար ստանում ենք 7 կՎտ և 22 արևային մարտկոց: Յուրաքանչյուրը կարող է կատարել հաշվարկ  կոնկրետ սեփական դեպքի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]