Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել են Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ և գագաթներին տեղադրել YoHealth հավելվածի դրոշները։ Ինչպես և նախատեսվել էր, գագաթ հասած յուրաքանչյուր լեռնագնաց արշավի արդյունքում Fastex-ի կողմից պարգևատրվել է 100 FTN-ով, որն այսօրվա տվյալներով համարժեք է 100 հազար ՀՀ դրամի:      

Արշավորդները վերագայել են Հայաստանի տարբեր մարզերի բարձունքներ՝ Սուրբ լեռ (2157մ), Հատիս (2528 մ), Կարմիր Կատար (3530 մ), Կապուտջուղ (3906 մ), Կապուտկող լեռ (3074 մ), Խուստուփ լեռ (3206 մ), Թրասար (3594 մ), Կարմիր Կատար (3530 մ) և այլ լեռներ։

Լեռնագնաց Ժաննա Հարությունյանն ընկերների հետ երկու գագաթ է բարձրացել՝ Մեծ Մայնեղ և Եղջերվասար՝ 2500 մ բարձրությամբ․ «9 ամիս դադարից հետո YoHealth-ի մարտահրավերն է հենց նպատակ հանդիսացել, որ նորից սկսեմ։ Մոտ 20 կմ ենք քայլել, 30 հազարից ավել քայլ ենք արել այդ ընթացքում։ Արշավն սկսել ենք Գեղարքունիքի մարզից և ավարտել Տավուշի մարզում։ Տպավորությունները դրական են, արշավը համարում եմ ստացված», - ասել է նա։ 

Էդգար Հարությունյանը, ով արդեն 21 տարի լեռնագնացությամբ է զբաղվում, մենակ է իրագործել արշավը․ «Բարձրացել եմ Արա լեռ՝ 2577 մ։ Ճանապարհի ընդհանուր երկարություն 16.5 կմ էր, քայլերի ընդհանուր քանակը՝ մոտ 23 հազար։ Ծրագիրը պատահական եմ տեսել։ Մենակ եմ բարձրացել, քանի որ նպատակ ունեի նաև գեղեցիկ նկարահանում անել»։

Fastex-ի թողարկած YoHealth բջջային հավելվածը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերն ստեղծում է հաշիվ,  կատարում է քայլաչափի կարգավորումներ, այնուհետև որոշակի ժամանակահատվածում իր կատարած քայլերի հաշվարկով փոխանակում է դրանք նվերների կամ թվային ակտիվների հետ։ YoHealth հավելվածը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։