Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Վիդեո

Մանկապարտեզների սննդի հետ խնդիր է առաջացել, պետք է ավելի խստացնել հսկողությունը. Ավինյան

2024-ին Երևանի մի քանի մանկապարտեզներում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին խախտումներ, և արդյունքում Երևանի քաղաքապետարանի վերահսկողությունը խստացվել էր, նոր պայմաններ էին առաջ քաշվել: Այժմ առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկապարտեզների սննդի մատակարարման ոլորտը կանոնակարգող փաստաթուղթ: Քանի դեռ կանոնակարգը մշակման փուլում է, սննդի մատակարարման գործընթացը մինչև տարեվերջ կլինի Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության՝ 24-ժամյա ռեժիմով վերահսկողության ներքո: Այդ մասին զեկուցվեց, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ մանկապարտեզներում երեխաների սննդի որակն ամենազգայուն թեմաներից մեկն է, և որ այդ ուղղությամբ պետք է աշխատել ամենօրյա ռեժիմով:

«Հիմա, իհարկե, մեխանիկորեն որոշակի պրոցեսներ իրականացվում են։ Առաջարկում եմ՝ աշխատանքային խումբ պետք չէ ձևավորել։ Պետք է ունենալ կանոնակարգման փաստաթուղթ: Պետք է հավելյալ հնարավորինս պահանջներ ներդնել մեր տեխբնութագրերում, որոնք, վստահ կլինենք, որ կերաշխավորեն սննդի բարձր որակ»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ նոր ստանդարտացումների  պրոցեսներ կան, և որ այդ ստանդարտացումները պետք է ներառված լինեն շրջանառվող փաստաթղթում, իսկ նոր ստանդարտացումների կիրառումն ապահովելու համար դրանք պետք է դարձնել ավագանու, քաղաքապետի որոշում կամ մեկ այլ բան:

Ավինյանը նաև հորդորեց՝ աշխատանքներն այս ուղղությամբ ավելի շուտ սկսել՝ հաշվի առնելով, որ առաջիկայում գնումների վարչությունը պետք է զեկույց ներկայացնի:

«Ցանկալի կլինի, որ արդեն որոշակիորեն նախանշվի, թե ինչ նոր կանոնակարգումներ են լինելու, որպեսզի շուկայում խաղացողներն իմանան՝ ինչ է տեղի ունենում, որ պայմանները խստանում են, վերահսկողությունը խստանում է: Փաստացի, հիմա խստացել է, բայց է՛լ ավելի խիստ կարող է դառնալ: Հետևաբար մեզ պետք է, որ այս ոլորտում մասնակցեն իրապես պատասխանատու և բարեխիղճ՝ մասնավոր ոլորտը ներկայացնող ընկերություններ, որովհետև երեխաների սննդի մատակարարումն ամենազգայուն ուղղություններից մեկն է»,- ասաց Ավինյանը: