Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ում և DigiTec-ում ներկայացրել է իր թվային նորարարությունները

Հայաստանը երկրորդ անգամ հյուրընկալեց նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2024/DigiTec-ին: Ֆասթ Բանկը WCIT 2024/DigiTec-ի բանկային գործընկերն էր և DigiTec-ի ֆինտեք հովանավորը: Տարածաշրջանի տեխնո իրադարձության մեկնարկն ազդարարվեց Ֆասթ Բանկի և Fastex-ի կողմից յուրահատուկ նվերով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Ֆասթ Բանկի և Ֆասթեքսի հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։ Հանրապետության հրապարակում բացառիկ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ առցանց ռեժիմում արհեստական բանականության կողմից ինտեգրված երաժշտությամբ: Երեկոյի երկրորդ հատվածում շքեղ երաժշտական շոուով հանդես եկավ  Ջեյսոն Դերուլոն։

Ֆասթ Բանկը ներկայացավ այցելուներին առանձին տաղավարներով ինչպե՛ս մարզահամերգային համալիրում ընթացող WCIT 2024/DigiTec համաժողովին, այնպե՛ս էլ «Մերիդիան» էքսպոկենտրոնում՝ Դիջիթեք ցուցահանդեսին: Չորս օր շարունակ Բանկն այցելուներին ներկայացրեց իր թվային նորարարական պրոդուկտները՝ հոկտեմբերի 1-ից թողարկված նոր ԱԿՆ քարտերը, Temp անգրավ բիզնես վարկը, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ավտոմատացված պահատուփերի ծառայությունները և այլն։ Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով ՝ այս տարի միջոցառումն ավելի մասշտաբային էր․ «Ֆասթ Բանկը 2-րդ տարին է արդեն մասնակցում է Դիջիթեք տեխնոլոգիական էքսպոյին և այս տարի այն ավելի մասշտաբային է, քանի որ զուգորդվել է  WCIT համաժողովի հետ: Այս տարվա մասնակցությունը մեզ համար կարևոր է նրանով, որ Ֆասթ բրենդը տոնել է իր 30-ամյակը, ինչպես նաև մենք այս տարվա հոկտեմբերի 1-ից թողարկել ենք և գործարկել ենք մեր առաջին քարտային պրոդուկտները», - նշել է Գարեգին Դարբինյանը: 

Բանկի տաղավարները ցուցահանդեսի բոլոր օրերին մարդաշատ էին՝ լի հետաքրքրաշարժ քուիզներով և անակնկալներով։ Նշենք, որ Ֆասթ Բանկը ստեղծել է հայերեն խոսքը տեքստի վերածող  (Speech to text) մոդելը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան տեղում փորձարկելու մոդելը և տեսնելու դրա հնարավորությունները։ Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն Արթուր Հարությունյանը նշեց, որ այս հարթակը շատ կարևոր է ընկերության նվաճումներն ու նորարարությունները ներկայացնելու համար. «Այս կարևոր հարթակը հնարավորություն ընձեռեց մեզ ներկայացնել մեր թվային նվաճումները: Ֆասթ Բանկը միտված է դառնալ թվային բանկ և այդ կոնտեքստում մենք ներկայացրինք նոր թողարկված  հայերեն խոսքը տեքստի վերածող մոդելը, որը ձևավորվել է Ֆասթ Բանկի կողմից ստեղծված «Խոսափող» հավելվածի տվյալների հիման վրա», - եզրափակեց Արթուր Հարությունյանը: 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: