Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Վրաստանը կզրկվի ԵՄ-ի կողմից հատկացված 121 միլիոն եվրոյից. պատճառը ժողովրդավարության ոլորտում հետընթացն է

Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնել է, որ Թբիլիսին ժողովրդավարական հետընթացի պատճառով կկորցնի 121 միլիոն եվրո (130 միլիոն դոլար) ֆինանսավորում դաշինքից:

Պատվիրակությունը X-ի գրառման մեջ ասել է, որ 2022 և 2023 թվականներին Վրաստանին հատկացված, սակայն ամբողջությամբ չծախսված ԵՄ միջոցները «կկորչեն»։

«Վրաստանը 121 միլիոն եվրո կկորցնի ԵՄ օգնությունից՝ ժողովրդավարության հետընթացի հետևանքով: Տարեկան հատկացումներն ամբողջությամբ չեն ծախսվել նույն տարում, հետևաբար 2022 և 2023 թվականների մնացած միջոցները, որոնք ուղղակիորեն օգուտ են բերում իշխանություններին, կկորչեն» ասվում է Վրաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։

Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին անցյալ շաբաթ նախազգուշացրել էր, որ Վրաստանի հարաբերությունները Բրյուսելի հետ կտուժեն, և ԵՄ-ն կարող է նույնիսկ պատժամիջոցներ կիրառել, եթե երկիրը շեղվի ժողովրդավարության ուղուց: