Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Սպորտ

Երբ ադրբեջանցի մարզիկի հետ ես կռվում, ուսերիդ վրա մեծ ծանրություն ես զգում. 16-ամյա բյուրեղավանցին հաղթանակ է գրանցել

Բյուրեղավանցի 16-ամյա Ռուբեն Այվազյանն օրեր առաջ Մոսկվայում կայացած «Մարտ առանց կանոնների» Մոսկվայի գավաթի մրցաշարում հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ: Ծնունդով բյուրեղավանցի երիտասարդն արդեն մի քանի տարի բնակվում է Մոսկվայում եւ հաճախում «Առյուծի սիրտ» սպորտհամալիր:

Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում պատմել է ինքը՝ 16-ամյա մարզիկը. «Այժմ Մոսկվայում եմ ապրում: Մեր մարտական ակումբը, որտեղ մարզվում եմ հիմա, կոչվում է Առյուծի սիրտ: Այնտեղ է մարզվում նաեւ մեր օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը, ու մենք բոլորս այդ ակումբից դուրս ենք գալիս Հայաստանի եռագույնի ներքո: Բռնցքամարտով զբաղվել եմ յոթ տարի՝ հայրենի Բյուրեղավանում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Մոսկվա ու արդեն երկու տարի զբաղվում եմ «մարտ առանց կանոնների» սպորտաձեւով: Բռնցքամարտով զբաղվելու ընթացքում ուենցել եմ 23 մենամարտ, իսկ այս մարզաձեւում՝15: Ընդհանուր 38 մենամարտ, որից 36-ը՝ հաղթանակ, մեկ պարտություն, մեկ ոչ ոքի»,- նշեց Ռուբենը՝ շարունակելով, որ բազմաթիվ առաջնությունների է մասնակցել՝ Մոսկվայի, Ռուսաստանի, Եվրոպայի:

«Ադրբեջանցու հետ մարտը, որ օրեր առաջ հաղթեցի 14:03 հաշվով, կոչվում էր «Մոսկվայի գավաթ» մրցաշար: Առաջին անգամ չեմ մրցում ադրբեջանցի հակառակորդի հետ, Մոսկվայի առաջնության  կիսաեզրափակիչում կրկին հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս:

Ադրբեջանցու հետ մարտը լրիվ տարբերվում է այլ մարտերից: Աստված էի կանչում, որ հակառակորդս լինի ադրբեջանցի ու կրեմ նրան: Երբ որ ադրբեջանցու հետ ես դուրս գալիս, դու ուսերիդ վրա մի ամբողջ ծանրություն ես զգոււմ, որ պետք է ամեն գնով ջախջախես ու հիշելով իմ ախպերներին, ովքեր ընկել են թուրքի գնդակից՝ ես պատրաստ եմ պահել նրանց պատիվը ու հաղթանակած դուրս գալ: Երեք անգամ մասնակցել եմ նաեւ բայեվոյ սամբոյի բաց առաջնության՝ գրավելով առաջին տեղը»,-ազրույցի ընթացքում ասել է Ռուբենը:

Երտասարդն ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ ու դրանցից առաջինը UFC-ի գոտուն հասնելն է եւ աշխարհի առաջնությանը հաղթելը: Նաեւ ցանկություն ունի մի օր վերադառնալ հայրենիք ու հայրենի Բյուրեղավանում մարզվել ու մարզել երեխաներին: Իր հաղթանակների համար էլ շնորհակալ է Բյուրեղավանի մարզադպրոցին եւ մարզիչ Հովիկ Անտոնյանին:

Նախկին բռնցքամարտիկն իր բոլոր հաղթանակները նվիրում է ընտանիքին ու հայ ազգին.

«Պարտադիր իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ Հայաստանին ու երբ բարձրացնում եմ ու իմ ուսերին է հայոց եռագույնը, դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն են»- ասում է Ռուբենը եւ շարունակում. «սիրում եմ սպորտը, այն մարձազեւը, ինչով որ զբաղվում եմ: Իմ երազանքն է՝ ձեռք բերել մեծ ճանաչում, վերադառնալ հայրենիք ու իմ սիրելի քաղաքում՝ Բյուրեղավանում, հիմնել երեխաների համար սպորտհամալիր, որտեղ նրանք կունենան զբաղմունք եւ կմարզվեն»: