Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

«Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում

Ինչպես բոլորս գիտենք գույքահարկի հաշվարկման սկզբունքը հիմնված է  ձիաուժերի վրա, Էլեկտրամոբիլների որոշ տեսակներ կան, որոնք ունեն շատ բարձր ձիաուժեր և մեր քաղաքացիները հաճախ բողոքում են նրանից, որ անհարկի բարձր գույքահարկ են վճարում Էլեկտրամոբիլների հետ կապված: Այս մասին Կառավարության նիստում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Հիմա Ֆինանսների նախարարությունն իրականացնում է մի ուսումնասիրություն այս նոր իրողության պայմաններում ավելի արդար հաշվարկման մեխանզիմներ դնելու գույքահարկի սահմանման մեջ:

Կարծում եմ մինչև տարվա վերջ կամփոփենք այս ուսումնասիրությունը և հանդես կգանք նոր առաջարկով, որը ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ կկիրառվի այս նոր իրողությունների պայմաններում»,- ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանն էլ կատակեց. «Հիմա էլետրոնային շարժիչով ավտոմեքենաների շարժիչներն էլ է ձիաուժով հաշվարկվում, ներքին լարման շարժիչն էլ է ձիաուժով հաշվարկվում, ձին ձի է էլի»:

Նախարարն արձագանքեց. «Էլեկտրական շարժիչով մեքենաները կարող են ունենալ 400-500 ձիաուժ, բայց գնային սեգմենտով ավելի ցածր են, քան օրինակ վառելիքով աշխատող մեքենաները»: