Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց

Գերմանիան զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել Իսրայելին, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խորհրդարանի ստորին պալատում՝ Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման վերջին տարելիցին նվիրված բանավեճի ժամանակ ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​միության ղեկավար և կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Շոլցին և նրա կառավարությանը Իսրայելին զենքի մատակարարումը հետաձգելու և նույնիսկ իր կառավարության վրա ճնշում գործադրելու մեջ։

«Մենք զենք ենք մատակարարել և զենք ենք մատակարարելու», - պատասխանել է Շոլցը, ում խոսքերը մեջբերված են Բունդեսթագի կայքում։

«Մենք կառավարությունում որոշումներ ենք կայացրել առաջիկայում նոր մատակարարումներ ապահովելու համար»,- հավելել է կանցլերը։

Սեպտեմբերի վերջին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել էր, որ Գերմանիան Իսրայելին չի մատակարարում զենք, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների համար։ Սակայն ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին նվիրված ելույթում Բերբոքը պարզապես ասել է, որ Գերմանիան շարունակում է զենք մատակարարել Իսրայելին։