Երևանին՝ «Եվրասիայից». երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված հայոց մայրաքաղաքի 2806-ամյակին
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունեցել երիտասարդական ֆլեշմոբ՝ նվիրված Երևան քաղաքի հիմնադրման 2806-ամյակին: Ֆլեշմոբը կազմակերպել էր «Եվրասիա» ԻՀԿ-ն:
«Սա հայ երիտասարդների նվերն է մեր սիրելի Երևանին, և այս գեղեցիկ ակցիային մասնակցել է ավելի քան 1000 ուսանող», - պատմում է «Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը:
Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը դառնում է 2806 տարեկան, և այդ օրվա կապակցությամբ Ֆլեշմոբի մասնակիցները կանգնել են այդ թվին համապատասխան, ինչը հատկապես գեղեցիկ էր թռչնի թռիչքի բարձրությունից:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Արցախի տարբեր դպրոցների, քոլեջների, համալսարանների հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ: Արցախցի փոքրիկներն իրենց երաժշտական կատարումներով շնորհավորեցին մայրաքաղաք Երևանի 2806-րդ ամյակը։
«Եվրասիա» ՀԱՄ-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը պատմել է, որ կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել ազգային ինքնության և ավանդական արժեքների պահպանման հարթակ:
«Այս ակցիան ցույց տվեց, թե ինչ մեծ թվով երիտասարդներ են պատրաստ մեզ հետ նույն ուղղությամբ գնալ», – եզրափակել է Բադալյանը:
Ֆլեշմոբի ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին «Անմար կրակի» հուշահամալիրի առջև:
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերի առաջխաղացման համար: Այն զբաղվում է երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար ծրագրերի իրականացմամբ, պրակտիկայի և բիզնես առաքելությունների անցկացմամբ, ինչպես նաև կրթական ճամբարներով և մեդիա սրահներով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ