Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել

Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն Իսրայել կուղարկի միջին հեռահարության հրթիռները մեծ բարձրության վրա որսալու համար նախատեսված THAAD շարժական ցամաքային հակահրթիռային համակարգի մարտկոց, ինչպես նաև այն գործարկելու համար անհրաժեշտ զորքեր: Այս մասին գրում է apnews.com-ը՝ նկատելով, որ ԱՄՆ-ն նման որոշումէ  կայացրել՝ չնայած, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին հեռու պահել ամերիկյան ռազմական ուժերն Իսրայելից:

Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը հայտարարության մեջ ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է THAAD մարտկոցի տեղակայումը նախագահ Ջո Բայդենի ցուցումով: Նա ընդգծել է, որ համակարգը կօգնի ուժեղացնել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը ապրիլին և հոկտեմբերին Իրանի կողմից զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումներից հետո:

Հրթիռային պաշտպանության կատարաելագործված համակարգի մատակարարումը կարող է ավելի բորբոքել հակամարտությունը Մերձավոր Արևելքում՝ չնայած համապարփակ պատերազմից խուսափելուն ուղղված լայնածավալ դիվանագիտական ջանքերին: