Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Նա զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պաշտպանվելու հարցում: Բայդենը տեղեկացրել է Զելենսկիին իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում Ուկրաինային անվտանգության համար աջակցությունն ավելացնելու ջանքերի մասին՝ հայտարարելով Կիևին 425 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության փաթեթի մասին, որը ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության հնարավորություններ, օդ-երկիր դասի զենքեր, զրահատեխնիկա և կարևոր զինամթերք՝ Ուկրաինայի հրատապ կարիքները բավարարելու համար:

Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր հակաօդային պաշտպանության կալանիչներ, տասնյակ մարտավարական ՀՕՊ համակարգեր, լրացուցիչ հրետանային համակարգեր, զգալի քանակությամբ զինամթերք, հարյուրավոր զրահափոխադրիչներ և հետևակի մարտական մեքենաներ։