Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Հասարակություն

Սկանդալ՝ Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում. ծնողը պնդում է, որ իր անչափահաս երեխային ՆԶՊ-ի ուսուցիչը ոչ միայն ծեծել է, այլ ասել, որ նա թուրք է

SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ 34-ամյա Սուսաննա Պետրոսյանը, ով ցանկացավ իր մտահգությունը կիսել օրեր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Մուրացանի անվան թիվ 18 դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ, ասելով․

«Երեխաս 14 տարեկան է և սովորում է այդ դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Հոկտեմբերի 11-ին` ժամը 15։30-ին, երեխայիս հեռախոսից զանգահարեց նրա դասղեկը՝ Աղավնի Գրիգորյանը և ինձ շտապ դպրոց կանչեց, ասելով, որ ռազմագիտության դասի ժամանակ իմ երեխան իրեն լավ չի պահել, անկարգություն են արել և վիճաբանություն է առաջացել։ Դպրոցում ասացին, որ այդ ամենը տեղի է ունեցել ՆԶՊ-ի ուսուցիչ Արթուր Ղազարյանի դասի ժամանակ։ Երբ հնչել է օրհներգը, երեխաները անկարգություն են արել, իսկ 54-ամյա ուսուցիչն էլ դասընկերների ներկայությամբ սկսել էլ հարվածներ հասցնել, հրել իմ տղային և դասընկերոջը։

Անգամ ասել է, որ ինքը քանի որ պատերազմի մասնակից է, այդ երեխաները թուրք են և ինքը այդպիսի թուրքերի է սատկացրել։ Ես մտա դպրոց, նախատեցի իմ երեխային, չիմանալով, որ ուսուցիչը անգամ ծեծել է նրան։ Անգամ ուսուցչից ներողություն խնդրեցի և տուն վերադարձանք։ Այդ օրը երեկոյան ինձ զանգեցին ծնողկոմիտեից ու ասացին, որ ինչ իրավունք ունի ուսուցիչը խփի երեխային։ Մինչ դա ես չգիտեի, որ երեխային հարվածել է։ Հետո արդեն ծնողները հաղորդագրություններ ուղարկեցին ու պատմեցին, որ, այո, խփել է, սեղանը շրջել և այլն։ Նաև նկատեցի, որ երեխայիս մարմնի վրա հարվածների հետքեր ևս առկա են ու նկարները ուղարկեցի դասղեկին։ Հաջոդր օրը գնացի դպրոց ու դասղեկը, արդարանալով, ասաց, որ իբր իրենք փրկել են թե՛ իմ երեխային, թե՛ ուսուցչին։

Դպրոցում ասացի, որ այս դեպքը անհետևանք չի մնալու ու դիմելու եմ բոլոր կառույցներին, հրապարակայնացնելու եմ, քանի որ ոչ մեկ իրավունքի չունի իմ երեխայի վրա ձեռք բարձրացնել։ Այդ ամենից հետո այսօր առավոտյան դասղեկը ինձ կանչեց դպրոց ու խոստովանեց, որ, այո՛, ուսուցիչը հարվածել է իմ երեխային, բայց այդ ամենի մեղքը գցեց երեխայիս վրա։ Ասաց, որ այնպես անեն, որ խնդիրը իրենք հարթեն ու հնչեղություն չստանա, բայց ես գնալու եմ միչև վերջ, որ բոլորը իմանան ու պատասխան տան։

Բռնությունը պետք է վերանա դպրոցներից»։