Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ո՛չ ԵՄ-ին անդամակցությանը, այո՛ ԵԱՏՄ-ին և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմանը. տեղի ունեցավ Հայաստանի Կոմունիստական կուսակցության «Բարեկամության պատմություն» միջոցառումը

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կազմակերպել էր «Բարեկամության պատմություն» տոնական միջոցառումը՝ նվիրված հայ-ռուսական հարաբերություններին, ի նշանավորումն Երևանի բերդի ազատագրման տարեդարձի:

Միջոցառումը սկսվեց Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից կազմակերպված երթով, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ ծածանվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Խորհրդային Միության դրոշները:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվեց դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, ինչպես նաև համերգ՝ նվիրված այս իրադարձությանը: Երթի ողջ ընթացքում հնչում էին կոչեր այն մասին, թե որքան կարևոր է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը, ԵԱՏՄ կազմում լինելը, որի շնորհիվ Հայաստանի տնտեսությունն ակնհայտ դրական ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամագրվելուն, ապա կարծիք հնչեց, որ այնտեղ մեզ չեն սպասում, հակառակը՝ ցանկանում են Հայաստանն օգտագործել Ռուսաստանի դեմ:

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը հիշեցնում է՝ 1827 թ.-ի հոկտեմբերի 13-ին սկիզբ է դրվել հայ-ռուսական դարավոր բարեկամությանը: «Սովետական Միության 70 տարիներն իրավամբ հայ ժողովրդի ոսկե դարն է եղել: Այդ ժամանակ Հայաստանը ագրարային երկրից վերածվել է արդյունաբերական, գիտական, մշակույթային երկրի, որը 80-ից ավելի երկրներ արտահանում էր արդյունաբերական ապրանքներ: Խորհրդային միության մեջ գնահատված էր հայկական գինին, ներուժը, խելքն ու միտքը: Հայ ժողովուրդը բարգավաճել է, հասել իր նպատակներին, պայծառ ու լուսավոր կյանք է ունեցել, երբ եղել է Խորհրդային միության կազմում և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ժամանակ: Ցավոք, 2018 թ.-ից հետո այդ ամենը սկսել է խաթարվել»,-նշում է Ղազարյանը:

Հավելում է՝ որքան էլ որոշ ուժեր ստորագրություններ են հավաքում ԵՄ-ին միանալու համար, Հայաստանում կան ուժեր, որոնք կողմ են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին, նրա հետ բոլոր բնագավառներում ռազմավարական գործընկերություն իրականացնելուն, բոլոր ուղղություններով հարաբերություններ զարգացնելուն: «Այս տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-ից 16 միլիարդ դոլարի: Իսկ ի՞նչ է տալիս մեզ Եվրոպան: Եվրոպան փորձում է մեզ օգտագործել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղվելու համար, ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների: Կողմ ենք բոլորի հետ հարաբերություններ հաստատելուն, բայց ոչ մեր ռազմավարական դաշնակցի և գործընկերոջ հաշվին և ի վնաս դրա: Ապագայում նաև Բրիկսին անդամակցելը ևս լավ հնարավորություն կլինի մեր տնտեսության համար»,-եզրափակում է Երջանիկ Ղազարյանը:

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն ղեկավար Վազգեն Սաֆարյանն ընդգծեց՝ հավաքվել ենք հարգանքի տուրքը մատուցելու մեր նախնիներին: «197 տարի առաջ նրանք ոտքի կանգնեցին, ազգային-ազատագրական պայքարի դրոշը բարձրացրեցին, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի և Խաչատուր Աբովյանի գլխավորությամբ հայ կամավորականները ռուսական կանոնավոր բանակի օգնությամբ ազատագրեցին Երևան քաղաքը, որն այն ժամանակ փոքր գյուղաքաղաք էր: Դրանից հետո սկսվեց նոր դարաշրջան՝ հայ ժողովուրդը ապրեց ցարական Ռուսաստանում, կարճ ժամանակ ունեցավ նաև ինքնավար մարզի կարգավիճակ: 1828 թ.-ի փետրվարի 10-ին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, Երևանի և Նախիջևանի նահանգները միացվեցին Ցարական Ռուսաստանին: Իսկ մինչև այդ՝ 1813 թ.-ին, ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ազատագրվել էր ամբողջ Անդրկովկասը՝ սկսած Բաքվից, Թիբիլիսիից, Ղարաբաղի խանությունից, Հայաստանի հյուսիսային շրջաններով: Դրանք Գյուլիստանի պայմանագրով էին անցել Ռուսաստանի տիրապետության տակ: Ավարտվեց այդ ամենը Թուրքմենչայի պայմանագրով, Երևանի և Նախիջևանի նահանգները նույնպես միացան Ցարական Ռուսաստանին: Հայ ժողովուրդը կիսեց ռուս ժողովրդի ճակատագիրը: 1917 թ.-ի ռուսական մեծ հեղափոխությունն իր արձագանքներն ունեցավ ամբողջ աշխարհում: Հայաստանը 2,5 տարի ունեցավ իր անկախ պետությունը՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Թուրքական բանակի ճնշման տակ դաշնակցական կառավարությունը ստիպված էր իշխանությունը հանձնել բոլշևիկներին և նոյեմբերի 29-ին Հայաստանը դարձավ Խորհրդային Հայաստան»,-հավելում է Սաֆարյանը:

Ասում է՝ Խորհրդային Միության 70 տարիները եղան մեր ժողովրդի 5000 տարվա պատմության ոսկե էջը: «Գիտության, կրթության, արդյունաբերության մեջ ունեցանք աննախադեպ հաջողություններ: Հայաստանում աշխատում էր 1 միլիոն 640 հազար մարդ: 495 հազար մարդ աշխատում էր միայն արդյունաբերության մեջ, ժողովրդական տնտեսության մեջ՝ 1 միլիոն 50 հազար մարդ: Ունեցել ենք 3000 գործարան: Ու՞ր են հիմա այդ գործարանները. վերածվել են փլատակների: Ահա երրորդ հանրապետության դեմքը, ահա, թե ինչի հասանք, երբ խզվեցին տնտեսական կապերը, երբ ամեն մի պետություն դարձավ անկախ և փորձեց ինքուրույն զարգանալ։ Այսօրվա երթը, միջոցառումը, որ կազմակերպել են Հայաստանի կոմունիստները, ապացուցում է, որ մեր ժողովուրդը դարձյալ ցանկանում է Ռուսաստանի հետ վերականգնել արդյունաբերությունը, տնտեսությունը, գիտությունը: Մեր մշակույթը կարող է զարգանալ միայն մեծ ժողովուրդների հետ համագործակցության արդյունքում, և կանգնած ենք այդ բարեկամությունը պահելու և մեր սերունդներին փոխանցելու ճանապարհին»,-եզրափակում է Սաֆարյանը:

Լուսինե Առաքելյան