Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին
Ամիօ բանկը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն ունեցավ Real Business կոնֆերանսին, որն անց է կացվել Mantashyants Global EXPO 2024 ցուցահանդեսի շրջանակում:
Բանկն իր տաղավարի այցելուներին ներկայացրեց Ամիօ լիզինգն իր բոլոր առավելություններով:
Real Business կոնֆերանսին, որպես խոսնակ, հանդես եկավ Ամիօ բանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արման Պետրոսյանը` իր ելույթի ընթացքում մանրակրկիտ ներկայացնելով Ամիօ լիզինգն իր բոլոր շահավետ կողմերով և առավելություններով ինչպես գնորդի, այնպես էլ բանկի և մատակարարների համար:
ՙԱմիօ լիզինգը ձևավորվել է ապրիլ ամսից, այսինքն շուրջ 6 ամիս ենք աշխատում լիզինգով, և արդեն ունենք շատ մեծ ձեռքբերումներ, որոնցից նշանակալի են մեր նոր համագործակցությունները շուրջ 70 մատակարարի հետ, ունենք կնքված բազմաթիվ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել սարքավորումներ 0% տոկոսադրույքից սկսած, եթե դրանք համապատասխանում են տնտեսության արդիականացման ծրագրի պայմաններին՚,- ասել է Արման Պետրոսյանը:
Ցուցահանդեսի և բիզնես կոնֆերանսի մասնակիցների համար Ամիօ լիզինգն ուներ նաև հատուկ առաջարկ, ցուցահանդեսի ընթացքում բանկի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ձեռքբերվող սարքավորումների անվճար կասկո ապահովագրություն մեկ տարվա համար:
Հիշեցնենք, որ Ամիօ լիզինգը ՀՀ Կառավարության հետ համատեղ՝ ՙԱրտադրողականության խթանման նպատակային ծրագրի՚ շրջանակում առաջարկում է լիզինգ՝ 0% տարեկան փաստացի տոկոսադրույքից սկսած:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ