Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Կանադան կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում

Կանադան հայտարարել է, որ կտրուկ կկրճատի ներգաղթյալների թիվը, որոնց թույլ է տրվելու մշտապես բնակություն հաստատել երկրում. նպատակը «բնակչության աճը դադարեցնելու» փորձն է, գրում է BBC-ն՝ նկատելով, որ սա վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարության քաղաքականության մեջ էական փոփոխություն է:

Լիբերալ կառավարությունը պարտավորվել էր առաջիկա երկու տարվա ընթացքում տարեկան կես միլիոն օտարերկրացիների մշտական բնակություն տրամադրել, սակայն Թրյուդոն այժմ հայտարարել է, որ թիրախը վերանայվել է և փոփոխության շրջանակում Կանադան 2025 թվականին կնվազեցնի մշտական բնակիչների թիվը՝ նախկին 500,000-ից մինչև 395,000, ինչը նշանակում է 21%-ով անկում: Դրանից հետո այդ թիվը կնվազի մինչև տարեկան 380,000, իսկ 2027 թվականին՝ մինչև 365,000:

Վարչապետ Թրյուդոն ընդգծել է, որ իր կառավարությունը «հավասարակշռությունը ճիշտ չի հաշվարկել», երբ հետհամավարակային ժամանակահատվածում ուժեղացրել է ներգաղթի հոսքը ՝ երկրում աշխատուժի պակասը լրացնելու համար:

2015-ին Թրյուդոյի ընտրվելուց ի վեր, նրա կառավարությունն ամեն տարի մշտական բնակության իրավունք ստանցող ներգաղթյալների թիվը 272,000-ից բարձրացրել է 485,000-ի: Ամենամեծ թռիչքը գրանցվել էր 2021 թվականին՝ Covid-19 համավարակից հետո։