Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Վիդեո

Ուղիղ արհամարհանքի և անլուրջ վերաբերմունքի վկայություն. մի լուսանկարի պատմություն

Հայաստանի գործող վարչախմբի քարոզչամեքենան, Փաշինյանին սպասարկող «վայ-քաղաքագետներն» ու ֆեյքերի ֆաբրիկան իսկական հարձակում են սկսել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ։ Գեներալ-մայորը ֆեյսբուքի էջում տեղադրել էր համացանցում հայտնի դարձած մի լուսանկար, որում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող ու Իլհամ Ալիևի մոտ նստած Նիկոլ Փաշինյանի առջև երևում է «Ադրբեջան» գրությամբ ցուցանակ։

Իշխանական քարոզչամեքենան, Փաշինյանն ու իր արբանյակները, սակայն, որևէ ծպտուն չեն հանում, երբ այդ նվաստացուցիչ կադրերը հայտնվում են ռուսական պետական ալիքների եթերում։ Անգամ մեկ բողոք չեն ներկայացնում, երբ ՀՀ փաստացի ղեկավարին ծաղրի առարկա են դարձնում։

Պաշտպանության նախկին նախարարի դեմ գրոհ կազմակերպելու փոխարեն ավելի արժանապատիվ կլիներ պարզաբանում պահանջվեր ռուսական ալիքներից։

Ինչպես Արշակ Կարապետյանն է հայտնել «Փաստի» հետ զրույցում, նման դեպքերում պատահականությունների չի հավատում։

«Սա ուղիղ արհամարհանքի և իր նկատմամբ անլուրջ վերաբերմունքի վկայություն է։ Բոլորս պետք է հասկանանք, որ սա միայն Նիկոլ Փաշինյանի ամոթը չէ, սա յուրաքանչյուր հայի ամոթն է»,- ասել է Կարապետյանը:

Առաջին անգամը չէ, որ ՀՀ վարչապետին նման վերաբերմունքի են արժանացնում և դա չի արժանանում հայկական կողմի կոշտ գնահատականին։ Նույն այդ «վայ-քաղաքագետները», տարբեր պոակ-ներն ու ՔՊ-ական քարոզիչները ձկան նման լուռ են այդպիսի դեպքերում։

Ներկայացնում ենք ռուսական հեռուստաալիքների կադրերը՝ ի գիտություն գեներալ-մայոր Կարապետյանի դեմ տեղեկատվական գրոհի հեղինակների։