Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Իսլանդիան մի քանի տարի անց կսկսի տիեզերքից արևային էներգիա ստանալ

Իսլանդիան և Մեծ Բրիտանիան նոր նախագիծ են մշակում տիեզերական արևային էներգիայի ոլորտում։ Բրիտանական ստարտափը նախատեսում է իսլանդացիներին տիեզերքից արևային էներգիա մատակարարել մինչև 2030 թվականը, ինչը կարող է լինել վերականգնվող էներգիայի նոր աղբյուրի աշխարհում առաջին ցուցադրությունը:

Ծրագիրն իրականացվում է բրիտանական Space Solar ընկերության, Reykjavik Energy-ի և իսլանդական կայուն զարգացման նախաձեռնության Transition Labs-ի համագործակցության շրջանակներում: Այն նախատեսում է ցուցադրական արբանյակի արձակում, որը Երկիր կփոխանցի 30 ՄՎտ մաքուր էներգիա։ Սա պետք է բավարար լինի մոտ 3 տուն էլեկտրասնուցման համար:

Արբանյակը նախատեսվում է արձակել մինչև 2030 թվականը։ Այն կունենա 70,5 տոննա քաշ, 400 մ լայնություն՝ արևային մարտկոցներով և մոլորակի շուրջը պտտվելու է Երկրի միջին ուղեծրով: Սա մոտ տարածության շրջան է, որը գտնվում է 2000-ից 36000 կմ բարձրության վրա:

Բայց այս արբանյակը միայն սկիզբն է լինելու, քանի որ մինչև 2036 թ. Բրիտանիան և Իսլանդիան ցանկանում են կառուցել մի ամբողջ համաստեղություն, որը բաղկացած է տիեզերական վեց արևային էլեկտրակայաններից: Նրանք կկարողանան 1 ԳՎտ մաքուր էլեկտրաէներգիա մատակարարել Երկրի օգտատերերին 24/7 ռեժիմով՝ անկախ եղանակից։ Հավակնոտ ծրագրերը նախատեսում են, որ Space Solar-ի ուղեծրային էլեկտրակայանները մինչև 2040-ականների կեսերն արտադրեն ավելի քան 15 ԳՎտ էներգիա:

Space Solar-ը նշել է, որ փորձնական կայանի մշակումն ու արտադրությունը կարժենա 800 միլիոն դոլար: Համակարգը կտրամադրի էլեկտրաէներգիա միջուկային էներգիայի արժեքի մոտ մեկ քառորդով կամ մոտ 2,25 միլիարդ դոլար մեկ ԳՎտ-ի դիմաց՝ այն դարձնելով մրցունակ ցամաքային վերականգնվող էներգիայի հետ: Բայց միևնույն ժամանակ, ի տարբերություն Երկրի մակերևույթի ֆոտովոլտային և հողմային տուրբինների, ուղեծրային էլեկտրակայանները չեն տուժի աշխատանքի ընդհատումներից։ Նրանք անընդհատ էլեկտրաէներգիա են արտադրելու՝ անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից։

«Տիեզերական արևն աննախադեպ առավելություններ է տալիս մրցակցային էներգիայի ծախսերով և 24/7 հասանելիությամբ», - ասել է Space Solar-ի համանախագահ Մարտին Սոլտաուն. «Reykjavik Energy-ի կողմից տիեզերական արևային էներգիայի ներուժի ճանաչումը՝ որպես էներգետիկ անցման շարժիչ ուժ, շատ կարևոր է, և մենք ոգևորված ենք համագործակցությամբ՝ հանուն կայուն ապագայի»:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Արմինե Բարսեղյան