Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան հազարավոր զինվորներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է։ Այս մասին գրում է world.kbs.co.kr կայքը:

Բայդենը լրագրողների ներկայությամբ նման մեկնաբանություն է արել Դելավեր նահանգի Նյու Քասլ քաղաքում ԱՄՆ նախագահական ընտրություններում իր վաղաժամ քվեարկությունից հետո:

Սա առաջին դեպքն է, երբ Բայդենը հրապարակայնորեն խոսում է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի ներկայության մասին։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատել էր, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել ՌԴ, և որ նրանք այժմ Կուրսկի մարզում են:

«Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության խորացումը վտանգ է ներկայացնում ինչպես Հնդ-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության համար: Այն խաթարում է Կորեական թերակղզում խաղաղությունը և թեժացնում Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ», - ասել էր Ռյուտեն:

Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ կառավարությունն ապացույցներ ունի, որ Հյուսիսային Կորեան ռազմական ուժեր է ուղարկել Ռուսաստան: Միևնույն ժամանակ Օսթինն ընդգծել էր, որ զորքերի ուղարկման նպատակը դեռ պարզ չէ։
Ուկրաինան և Հարավային Կորեան բազմիցս մեղադրել են Հյուսիսային Կորեային Ռուսաստան զորք ուղարկելու համար՝ պատերազմում նրանց օգտագործելու նպատակով: ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն նախկինում չէին հաստատել զորքերի տեղաշարժը։

«Մեր վերլուծաբանները շարունակում են ուսումնասիրել: Այժմ մենք ապացույցներ ենք տեսնում, որ  հյուսիսկորեական զորքերը գնացել են Ռուսաստան: Թե ինչ են անելու, դեռ պարզ չէ: Բայց, այո, կան ապացույցներ, որ Ռուսաստանում ԿԺԴՀ-ի զորքեր կան»,- ասել էր Օսթինը: