Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

NoviOcean նոր հարթակը միաժամանակ էլեկտրաէներգիա կարտադրի քամուց, արևից և ալիքներից

Շվեդական NoviOcean ընկերությունը ցանկանում է եզակի էլեկտրակայան գործարկել: Ջրի վրա տեղակայված հարթակը նախատեսված է էլեկտրաէներգիա արտադրելու համար միաժամանակ մի քանի աղբյուրներ օգտագործելով։ Մշակողներն այս հարթակն անվանում են NoviOcean Hybrid Energy Converter (NHEC): Ընկերությունը նոր նախագծի մասին գրել է իր www.noviocean.energy կայքում, գրում է overclockers.ru-ն։

Ջրի վրա տեղակայված հարթակը պետք է կլանի ծովի ալիքների հիդրոդինամիկ էներգիան։ Երբ ալիքները շարժվում են վեր ու վար, կինետիկ էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի: Միևնույն ժամանակ, NHEC-ի մակերեսին կան մի քանի հողմային տուրբիններ և ֆոտովոլտային վահանակներ: Այս կերպ NoviOcean-ը ցանկանում է հասնել օպտիմալ էներգիայի արտադրության բոլոր եղանակային պայմաններում:

Հաղորդվում է, որ էներգիայի մեծ մասը լինելու է օվկիանոսի ալիքներից, ավելի ճշգրիտ 65 տոկոսը: Հարթակն ամրացվում է ծովի հատակին ամուր մալուխներով։ Ալիքի շարժումները պտտում են դույլային տուրբինը (ակտիվ հիդրավլիկ տուրբին, որը նաև հայտնի է Պելտոնի տուրբին անունով): Ակնկալվում է, որ քամու էներգիան կկազմի էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսը: Յուրաքանչյուր հարթակ պետք է ունենա 6 հողմային տուրբին: Արևային էներգիան կապահովի արտադրված էլեկտրաէներգիայի միայն 5 տոկոսը, ինչը կարելի է բացատրել վահանակների փոքր մակերեսով։ NHEC-ի չափերը 38 x 9 x 4 մետր են և այն կշռում է մոտ 140 տոննա:

Ընկերության հաշվարկներով, NHEC-ի յուրաքանչյուր հարթակ կմատակարարի 400-ից մինչև 1000 կՎտ էլեկտրաէներգիա: Մեկ քառակուսի կիլոմետրի վրա կարելի է տեղադրել 15 նման լողացող օբյեկտ, ինչը թույլ կտա էներգիայի արտադրությունը հասցնել 15 ՄՎտ-ի։ NoviOcean-ը ցանկանում է գործարկել իր NHEC պլատֆորմները գործող հողմակայանների հետ համատեղ: Ընկերության տվյալներով բոլոր կայանները կարող են արտադրել մինչև 25 ՄՎտ էլեկտրաէներգիա ծովի մակերեսի մեկ քառակուսի կիլոմետրի համար։ Գործող  հողմատուրբինների հետ համատեղումը արդյունավետ է նաև ենթակառուցվածքի տեսանկյունից: NHEC-ները նախատեսված են օգտագործել հողմակայանի հաղորդման գծերն էներգիան փոխադրելու համար:

Սակայն բաց ծովի ծանր պայմանները մարտահրավեր են նման կայանների ամենօրյա պիտանիության և երկարաժամկետ շահագործման հարցում: Հարցը, թե որքան դժվար կլինի NEHC-ի պահպանումը, նույնպես հիմնականում անպատասխան է մնում:

NoviOcean-ը մի շարք փորձարկումներ է իրականացրել փոքրացված մոդելի վրա: Ներկայումս կառուցվում է NEHC-ի լրիվ չափի հարթակ: Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, նման հարթակի կոմերցիոն օգտագործումը հնարավոր կլինի արդեն 2030 թվականին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը: 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]