Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Տնտեսություն

Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg

Նավթի համաշխարհային գները 5%-ով նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» հարվածից հետո, գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ գները բարձրացել էին այն մտավախության ֆոնին, որ Իսրայելը կհարվածի Իրանի նավթային, միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելը սահմանափակվել է միայն ռազմական թիրախներով:

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 73 դոլար (ուրբաթի՝ հոկտեմբերի 25-ի սակարկությունների ժամանակ, այն մոտ 75 դոլար էր), իսկ նոյեմբերին մատակարարվելիք WTI նավթի գինը նվազել է մինչև 68 դոլար։

Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո գներն աճել էին, իսկ Brent-ի գինը հասել էր 80 դոլարի:

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգներում (Թեհրան, Խուզեստան, Իլամ) գտնվող ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, «սահմանափակ վնաս» է հասցրել երկրին, և Իրանի նավթային արդյունաբերությունը աշխատում է սովորական ռեժիմով առանց խափանումների:

Infrastructure Capital Advisors-ի գործադիր տնօրեն Ջեյ Հեթֆիլդի կարծիքով՝ ապագայում գները կվերադառնան 75-95 դոլարի սահմանին։

Միևնույն ժամանակ, Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը զգուշացրել է, որ նավթի շուկայի վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են.«Չեմ կարծում, որ այս (իսրայելական) հարձակումը կավարտի մարտերը, Իրանը կփորձի պատասխանել»: 

Lipow Oil Associates-ի նախագահ Էնդի Լիպոուն կարծում է, որ նավթի համաշխարհային գները ճնշման տակ կմնան մինչև 2024 թվականի վերջը և «տեսանելի ապագայում դժվար թե հասնեն 80 դոլարի»: