Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Իրավունք

Չեմ բացառում, որ պարոն Քոչարյանը կամովին ներկայանա կալանավայր․ փաստաբան

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դարբինյանը փոփոխեց առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

«Այս պահին չենք ուզում մեկնաբանել, մեր կարծիքը վաղուց հայտնի է թե՛ դատավորի, թե նրա կայացրած հնարավոր բոլոր դատական ակտերի վերաբերյալ։ Ավելի մանրամասն մեկնաբանություններ հետագայում կներկայացնենք»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Հարցին՝ արդյոք սպասելի՞ էր իր պաշտպանյալի նկատմամբ դատարանի կայացրած այսօրվա որոշումը, փաստաբանը պատասխանեց․ «Երբ խոսքը գնում է տվյալ դատավորի մասին բոլոր հնարավոր որոշումներից անպայման առավել հավանական որոշումը, որ նա կարող է կայացնել` այն է, որն առավել շատ հակասում է օրենքին։ Դա ավանդույթ է, և տվյալ դատավորը ձգտում է կայացնել որոշում, որն առավել հեռու է գործող օրենքներից»,- նշեց նա։

Դատարանի որոշումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու դատական ակտի կատարումը հանձնարարվել է ոստիկանությանը և ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշման կատարումը: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կատարվելու Քոչարյանին կալանավորելու գործընթացը․

«Հստակ չեմ կարող ասել, բայց անկախ մեր վերաբերմունքից դատարանի որոշմանը, իհարկե գործընթացը կկատարվի։ Օրենքը ինչպես նախատեսում է` այդպես էլ կլինի։ Չեմ բացառում, որ պարոն Քոչարյանն ինքը՝ կամովին ներկայանա կալանավայր»,-ասաց Հայկ Ալումյանը։ 

Աղբյուր