Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե

Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն, վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտություն, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։

Կոբախիձեն նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մաքուր են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ, գրում է interfax.ru-ն։

«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մեր անցկացրած ընտրությունները մաքուր են եղել», - ասել է Կոբախիձեն:

Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպությունն իր զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել: Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական միավորումը՝ 11,04%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միացյալ ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները չեն ճանաչել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ «Վրացական երազանք»-ը ճնշել է Վրաստանի քաղաքացիների կամքը, իսկ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը։ Ընդդիմությունը հայտարարել է, որ հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում։ Զուրաբիշվիլին և ընդդիմության առաջնորդները վերջին ընտրությունները որակել են «ռուսական հատուկ օպերացիա» և «ՊԱԿ-ի հատուկ գործողություն»։