Տղամարդը 8-ամյա աղջկա հետ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել
Վ․ Խ․-ն 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով 8-ամյա Ն․ Գ․-ի 12 տարին լրացած չլինելու հանգամանքը, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել։ Նրա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված արարքներ է կատարել, մասնավորապես՝ առաջարկել է սեռական ակտի մասին պատմել, հանել միմյանց հագուստները, սեռական օրգանները հպել միմյանց, ցուցադրել սեռական հարաբերությունների վերաբերյալ տեսանյութեր, սեռական օրգանը հպել է Ն․ Գ․-ի մարմնի տարբեր հատվածներին։
Նշված գործողությունները կատարելու համար 200 դրամ է տվել երեխային, ինչպես նաև առաջարկել է 1.000 դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, ինչից վախեցած՝ Ն․ Գ․-ն ամեն անգամ փախուստի է դիմել:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 21-ին և մակագրվել դատավոր Գոռ Շահբազյաին։
Վ․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները, որը կատարվել է 12 տարին չլրացած անձի նկատմամբ։
Վ․ Խ․-ն կալանավորված է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...