Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Տնտեսական ակտիվության... ազատ անկումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված Հայաստանի տնտեսական վերելքի ժամանակահատվածն ավարտվում է, ու տնտեսությունն այլ փուլ է թևակոխում։ Չնայած տնտեսական ակտիվությունը դեռևս որոշակիորեն բարձր մակարդակի վրա է, բայց ամիսներ շարունակ նվազման միտումներ է գրանցում։ Այս ամենն արտացոլվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում, որտեղ նշվում է, թե օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքրինչ դանդաղել է՝ 6,2 %-ից հասնելով 5,6 %-ի։ Տարվա ամիսների կտրվածքով վերլուծելու դեպքում կտեսնենք, որ ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին էականորեն դանդաղել են տարեսկզբի բարձր աճերի համեմատ։ Այնուամենայնիվ, սեպտեմբերին նկատվել է աճի տեմպի որոշակի արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է ծառայությունների և արդյունաբերության աճերի արագացմամբ։
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աճին առևտրի և արդյունաբերության նպաստումները եղել են 8,3 և 2,7 տոկոսային կետով։ Աճի համար պայմաններ են ստեղծել նաև ծառայությունների և շինարարության ոլորտները՝ համապատասխանաբար 1,4 և 0,8 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, նկատենք, որ, չնայած շինարարության ոլորտում աճը շարունակվում է, սակայն այն այս տարվա սեպտեմբերին կազմել է 14,7%, սակայն օգոստոսի համեմատ դանդաղել է 1,8 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների աճը կազմել է 15,9%՝ դանդաղելով 0,3 տոկոսային կետով: Ճիշտ է, բնակարանային շինարարության նկատմամբ հետաքրքրությունը դեռևս պահպանվում է, սակայն երբ 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն հիփոթեքային վարկի շրջանակներում եկամտահարկի վերադարձի սահմանափակումները, ապա այն իր բացասական ազդեցությունը կունենա շինարարության ոլորտի աճի վրա։
 
Ինչպես ցույց է տալիս «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, այս տարվա վերջին ամիսներին տնտեսական ակտիվությունն ավելի է նվազելու, քանի որ նախորդ տարվա վերջին ամսիներից վերարտահանման՝ մասնավորապես ոսկերչական գործունեության արագացմամբ պայմանավորված՝ տնտեսական ակտիվության արագացումն արդեն սարերի հետևում է։ Որոշակի ամիսների միայն արտահանման մեկ երրորդը կազմում էր ոսկու և ադամանդների վերարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Շատ մասնագետներ զգուշացնում էին, որ վերարտահանման վրա հիմնված տնտեսական բարձր աճի էֆեկտը խաբուսիկ է, և երկարաժամկետ արդյունքներ չի կարող ապահովել, բայց նրանց լսող չկար։ Կարևորը գեղեցիկ ցուցանիշներ ցույց տալն էր։ Ու հիմա արդեն ոսկերչական գործունեության արգելակման պայմաններում առևտրի աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, ինչն իր արտացոլումն է գտնում առևտրի հաշվեկշռում։
 
Առևտրի ոլորտում սեպտեմբերին գրանցվել է 13,4 % աճ, որը 1,5 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Ըստ երևույթին, հաջորդ ամսվանից ավելի կդանդաղի։ Արտահանման աճը ևս դանդաղել է՝ այս տարվա սեպտեմբերին կազմելով 38,9 % և նախորդ ամսվա համեմատ իջնելով 26,1 տոկոսային կետով: Այս ցուցանիշները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե արտահանման մեջ ինչ մեծ մասնաբաժին էին կազմում ոսկերչական ապրանքները։ Ներմուծման աճի տեմպը ևս էականորեն դանդաղել է: Այս ոլորտում աճը 2024 թ. սեպտեմբերին կազմել է 11,9%՝ էականորեն ցածր լինելով ինչպես տարեսկզբի, այնպես էլ նախորդ ամսվա ցուցանիշներից: Նման իրողությունը մի կողմից կապված է նույն ոսկերչական ապրանքների վերարտահանման ծավալների նվազման, իսկ մյուս կողմից՝ այլ ապրանքախմբերի գծով ներմուծման նվազման կամ ներքին պահանջարկի նվազման հետ:
 
Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսական խնդիրները կարող են խորանալ, քանի որ ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ կտրուկ ցնցումների, որոնք կարող են պայմանավորված լինել արտաքին տնտեսական գործոններով։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին ռուսական շուկայում տեղի ունեցող տնտեսական տեղաշարժերը, Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, գնաճը և այլ հանգամանքներ կարող են էական բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ զբոսաշրջությունից և տրանսֆերտներից ստացված Հայաստանի եկամուտները խիստ նվազել են; Այս երկու ոլորտն էլ էականորեն փոխկապակցված են Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի հոսքերի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում