Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Մշակույթ

Հայաստանը նոր գիտական սարքավորում ունի

Bruker AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումը լայն հնարավորություններ է  ստեղծում հայ գիտնականների համար և առավելագույնս կիրառվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների։

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն այցելել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոն՝ ծանոթանալու վերջերս ձեռք բերված նոր, ժամանակակից և թանկարժեք սարքավորման հնարավորություններին։

Սպեկտրոմետրը, որի արժեքը շուրջ 327 մլն. ՀՀ դրամ է, քիմիայի, նյութագիտության, բժշկագիտության և կենսաբանության ոլորտներում կիրառությունների լայն շրջանակ է ապահովում: Այն հնարավորություն է տալիս 20-րդ դարի տեխնոլոգիաներից տեղափոխվել 21-րդ դարի իրականություն։

«Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու համար նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն հետազոտություններ իրականացնելու, այլև կիրառական գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շախատունին, գնահատելով սարքի հնարավորությունները, նշել է, որ այն քիմիկոսի համար նույնն է, ինչ աստղագետի համար նորագույն աստղադիտակը:

«Մեր քիմիկոսները միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածներ տպագրելու խնդիր ունեին, քանի որ ամսագրերի կողմից գիտական նորամուծությունը հիմնավորելու համար այս սարքավորման կողմից արձանագրված տվյալներն էին անհրաժեշտ։ Այժմ մեր գիտնականների համար, այս առումով, նոր հնարավորություններ են ստեղծվում»,-ընդգծել է ավագ գիտաշխատողը։

Սպեկտրոսկոպիայի մեթոդը հնարավորություն է տալիս որոշել սինթետիկ կամ բնական ծագում ունեցող նյութերի ստերեոքիմիական և տարածական կառուցվածքը, իզոտոպային հարաբերությունները, ուսումնասիրել դինամիկ պրոցեսները, ռեակցիաների մեխանիզմները և կինետիկան, օպտիկական իզոմերների հարաբերությունը, նույնականացնել մետաբոլիտները, խառնուրդները և բաղադրիչների քանակությունները, հետազոտել լայն ջերմաստիճանային տիրույթում միջմոլեկուլային փոխազդեցությունները և հավասարակշռությունները:

Այս սարքավորումը կարող է մանրամասն ուսումնասիրել տարբեր նյութերի, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, դեղերի, դիզելային վառելիքի քիմիական կազմը, և առաջիկայում նախատեսվում է մշակել միջոլորտային համագործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան սարքավորումն առավելագույնս օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների։