Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-22թթ. ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան», - ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ կլոր սեղանի շուրջ զրույցի վրա։

«Չեմ կարող չհայտնել գոհունակությունս այն առնչությամբ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ընդգծել է նա։