Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին, այլև վարել է դրանք. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ դիվանագետները կնպաստեն իրենց երկրներում Ռուսաստանի նկատմամբ օբյեկտիվ տեսակետի ձևավորմանը։ Միջոցառմանը նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին և վարում էր դրանք, գրում է kommersant.ru-ն:

«Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլ որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարում էր այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ երկուստեք ընդունելի համաձայնագիր էր մշակվել՝ նախաստորագրված ուկրաինական կողմից»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ուկրաինական կողմը մերժել է համաձայնագիրը «դրսի խորհրդով»։

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հավատարիմ է մնում «փոխշահավետ համագործակցության տրամաբանությանը և չի ձգտում առճակատման»։

«Ես կցանկանայի հավատալ, որ Ռուսաստանի հետ համագործակցության ռացիոնալ, հավասարակշռված տեսակետը ևս մեկ անգամ կգերակայի»,- հավելել է նա։