Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

«Ապաքաղաքականացված կրթական համակարգ». Ալլա Փոյռազյան

ՀՀԿ ՈւԿ անդամ Ալլա Պոյրազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկած 100 էջանոց փաստաթուղթը, որը հավակնում է դառնալ նոր օրենք, կրթության համակարգի վերաբերյալ, իրենից ներկայացնում է հակապետական, հակաազգային քաղաքականության մի մասնիկ։
 
Նոր օրենքում նշվում է 2030 թվականը, երբ Երևանի կենտրոնում չի մնա ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ), դրանք կլինեն Ակադեմիական քաղաքում։ Հակասական քննարկում է տանում կառավարությունը, նշելով 2029 թվականը որպես Ակադեմիական քաղաքի կառուցման սկիզբ, տալով այդ ընթացքին 30 տարի ժամկետ։
 
Բարձրագույն ուսումնական հաստատություններում գործում է կոլեգիալ կառավարման խորհուրդ, որը բաժանվում է՝ հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի և ֆակուլտետների գիտական խորհուրդների միջև։ Նոր օրենքը իրենից ենթադրում է կառավարման խորհուրդը բաժանել 5 մասի, որտեղ վերոնշյալ մարմիններին կից կլինեն նաև էթիկայի հանձնաժողով և ընտրություններ կազմակերպող կառույց։ Բայց չի տալիս այդ մարմիններին սահմանում և դեր, այլև միայն տոկոս է սահմանում ընտրական համակարգի հետ կապված (օրինակ Է.Հ․ընտրությունների համար պետք է 60% ներկայացուցչություն՝ աշխատակիցներից և ադմինիստրատրատիվ ոլորտի ներկայացուցիչներից կազմված, մինչդեռ ռեկտորին ընտրում են 20 հոգի)։
 
Մեծ խնդիր է իրենից ներկայացնում հոգաբարձուների խորհրդի կազմը, որտեղ 11-ից 6-ին նշանակում է կառավարությունը, իսկ 5-ին ընտրում է ԲՈՒՀ-ը։ Այս նշանակման ճկուն համակարգը հնարավորություն է տալիս կառավարությանը լուծարել հոգաբարձուների խորհուրդը և հավաքել նոր խորհուրդ։ Կարող ենք վստահ ասել, որ ԲՈՒՀ-ը կառավարելու է հենց պետական իշխանությունը։ Չմոռանանք նաև արձանագրել այն փաստը, որ համալսարանները և ընդհանրապես կրթական համակարգը պետք է լինեն ապաքաղաքականացված, բայց այսօր ՀՀ կրթական ոլորտը կառավարում են ՔՊ-ական քաղաքական գործիչներ (օրինակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանն է, Պոլիտեխնիկական համալսարանինը՝ Տիգրան Ավինյանը, և այս շարքը կարելի է շարունակել)։
 
Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ) լուրջ վտանգի տակ է գտնվում, քանի որ նոր օրենքով սահմանափակում է ուսանողների իրավունքները, նշելով միայն պարտականությունների մասին, մոռանալով, որ իրավունք-պարտականություն երևույթները գոյություն չունեն իրարից զատ։ Կրճատվում է ՈՒԽ-ի մասնակցությունը համալսարանների կառավարման գործընթացում՝ սահմանելով ոչ ավելի քան 10% ներկայացուցչություն ակադեմիական խորհրդի կազմում։
 
Դեկանի պաշտոնը, ըստ նոր օրենքի, կարող է ստանձնել գիտական աստիճան կամ որակավորում ունեցող անձը, ինչը շատ մեծ հարված է դոկտորների և լուրջ գիտական աշխատանքներ կատարած պրոֆեսորների կամ ակադեմիկոսների համար, քանի որ այն թույլ է տալիս բակալավրի որակավորում ունեցող անձանց ստանձնել այդ պաշտոնը։
 
Այս նոր օրենքի յուրաքանչյուր նախադասություն կարելի է որակավորել որպես հակասահմանադրական և անհիմն։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իր ձեռքում պահելով ՀՀ պետական իշխանությունը, փորձում է ամեն գնով աղավաղել յուրաքանչյուր ոլորտ՝ լինի դա կրթական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներ, այլև ջնջել, մոռացության մատնել ազգային արժեքները՝ կոտրելով հայի ազգային ոգին։ Իրենց վարած հակապետական, հակաազգային և հակահայկական քաղաքականությունը նորություն չէ, իսկ կրթությունը, լինելով անձի կայացման գործում մեծ դեր ունեցող ինստիտուտ, շատ հարմար տարբերակ է հասարակությանը արգելելու տրամաբանել, մտածել, և անձնական կարծիք ձևավորել։ Ցավալի է ընդունել այն փաստը, որ մի խումբ ոչ կոմպետենտ մարդիկ կարողանում են կարևոր որոշումներ կայացնել մեր կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ։ Բայց ընդունել չի՛ նշանակում համակերպվել։ Հայ ուսանողը դեռ հասնելո՛ւ է իր համար առաջին նպատակին` կարողանալո՛ւ է ազատագրել մեր պետությունը այս իշխանությունից և ապրե՛լ մեր երկրում անվտանգ և խաղաղ։
 
Հանդիսանալով ՀՀԿ ուսանողական կառույցի անդամ, լինելով ինքս մագիստրատուրայի ուսանող, ամեն օր շփվում եմ ուսանողների հետ՝ շատ լավ գիտակցելով արվող և արվելիք փոփոխությունների հասցրած ուղիղ վնասը ոչ միայն ուսանողությանը, այլև հայ ազգին։