Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների շրջանակում, բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։

Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող  խանութների ցանցը, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ` այս կերպ խուսափելով խոշոր չափերի հարկեր վճարելուց։

Տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկվել են համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումներ: Արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։

Միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ընկերությանը պատկանող խանութները 2023-2024 թվականների ընթացքում, գնորդներից գանձված գումարները չեն մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և  թաքցրել են շուրջ 603 մլն դրամի իրացման շրջանառություն։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի, պետությանը պատճառվել է շուրջ 165 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ  հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ: Առգրավվել են  վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։