Ամենը Արթուր Վանեցյանի և նրա կնոջ մասին․Ընտանեկան լուսանկարներ
ԱԱԾ պետի Արթուր Վանեցյանի կինը` 36-ամյա Նոնա Վանեցյանը, սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում:



Իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Այնուհետև աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ:
2015-16 թվականներին Վանեցյանի կինն աշխատել է նաև ԱԻՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Հատկանշական է, որ ըստ մեր տեղեկությունների, այս պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Նոնան պարգևատրվել է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի կողմից՝ աշխատանքը լավ կատարելու համար:
2017-ից Նոնա Վանեցյանն իրեն փորձում է նաև բիզնեսի ոլորտում. 2017-ի օգոստոսից նա հիմնել ու աշխատեցնում է «Վիլլա Մոնտեսորի» մանկական կենտրոնը, որտեղ հատուկ մեթաբանությամբ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում զարգանալ իր ցանկացած ձևով՝ խաղերի միջոցով: Ի դեպ, սա Հայաստանում գործող ամենաթանկ արժեցող մանկական կենտրոններից մեկն է:
Նոնան ու Արթուրն ունեն 2 որդի՝ Արտյոմն ու Դավիթը:
Կրտսեր որդին՝ Դավիթը


Մեր տեղեկություններով ՝ ավագ որդին՝ Արտյոմը, միայն վերջերս է վերադարձել Թաիլանդից՝ կրթական հերթական դասընթացն ավարտելուց հետո: Արտյոմը բավական հաճախ է կրթական տարբեր ծրագրերով բացակայում երկրից:























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին