Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում էԳորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում արձանագրվել է խախտումԱԺ ընտրություններ. Նարեկ Կարապետյանը քվեարկում է Ահազանգ. Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներՈւղիղ. Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքի 25/25 տեղամասում կմասնակցի ընտրությանըՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունը
Վիդեո

Կանաչ գոտի և ծառատունկ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. Զապորոժիեի հայերի միության նախագահը նպատակ ունի 5000 ծառ տնկել

Ուկրաինայի Զապորոժիեի հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանն ու նրա փոքրիկ որդին՝ Արենը, Ծիծեռնակաբերդի մշտական այցելուներն են։ Նրանք գալիս են այստեղ, գլուխ խոնարհում 1915 թ․ Ցեղասպանության զոհերի հիշատակին, պտտվում տարածքում։ Տարիներ առաջ, երբ Արտաշես Սարգսյանն ապրում էր Ուկրաինայում, կնոջ հետ պայմանավորվեց, որ եթե իրենց երրորդ երեխան տղա ծնվի, ապա մշտական բնակության կտեղափոխվեն Երևան։ Այդպես էլ եղավ․ նրանք տեղափոխվեցին հայրենիք։ Ամեն անգամ, երբ գալիս էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, փոքրիկ Արենը սկսում էր հողերի հետ խաղալ։ Դա էլ պատճառ դարձավ, որ Արտաշեսն այս տարածքում եղևնի տնկի։ 

«Մի տարեկան էր՝ որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Ամեն օր երեխային բերում էինք այստեղ, որոշեցինք ծառ տնկել, Ուկրաինայի Զապորոժիեի համայնքի ղեկավարն եմ, և ահակին գործեր ունեմ արած թե´ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ, և թե´ հայապահպանության մասով․ ինձ տեղ տվեցին, որ ծառ տնկեմ»,-նշեց նա։  

Արտաշես Սարգսյանն ասում է՝ հենց այստեղից էլ ծնվեց մի նոր գաղափար՝ ևս 5000 ծառ տնկել հուշահամալիրի հարակից տարածքում։ Սկզբում Արտաշես Սարգսյանը որոշ քանակի եղևնիներ տնկեց, ոռոգման կաթիլային համակարգ ներդրեց, սակայն, քանի որ ջուրը հոսում էր Արտեզյան ջրամբարից և առկա էին ավազահատիկներ, կաթիլային համակարգը չաշխատեց և շատ ծառեր պարզապես չորացան, սակայն դա չխանգարեց նրան իր նպատակին հասնելու այլ տարբերակներ գտնել և նոր տնկիներ տնկել։ 

«Կոչ եմ անում բոլորին գան, մասնակցեն, մենք բոլորս պիտի համախմբվենք մեր պետության, մեր պետականության շուրջ»,-նշեց Արտաշես Սարգսյանը։

Ծիծեռնակաբերդի բարձունքի կանաչապատման ծրագրի մեկնարկը տրված է։ Նպատակը հետագայում հուշահամալիրը շրջապատող բլուրները ևս ամբողջությամբ եղևնիներով պատելն է, ազգային պարկ ստեղծելը, որի կանաչապատմանը կարող է մասնակցություն ունենալ յուրաքանչյուրը։ Այս կարևոր նախաձեռնությանն արդեն իսկ միացել են տարբեր երկրների հայերի միությունների ներկայացուցիչներ, անհատներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։