Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ֊ական մարզպետը պահանջել է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Միջոցառման անցկացման ու նպատակների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են  միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է  հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն   AI գործիքներով լուծումներ, իսկհաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Դեռևս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին», - իր ողջունի խոսքում ասել է Արմեն Բալդրյանը։ 

«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել և թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահտվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երեք ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ 

Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին  և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Նշենք, որ գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։

Միջացառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաև EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Staffmedia-ն։

Միջոցառման մասնակցությունը անվճար է՝ հաստատված տոմսերով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3M2rcLT։