2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Ուկրաինային օգնելու համար հատկացված բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։
«2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժում իրականացնելուց ի վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսը Կիևին տրամադրել է 182,99 միլիարդ դոլար՝ «Ատլանտյան վճռականություն» գործողության և Ուկրաինային ավելի լայն աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է զեկույցում։
Այդ միջոցները հատկացվել են մի շարք դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:
Հատկացված միջոցների գրեթե երեք քառորդը՝ 131,36 մլրդ դոլար, ուղղվել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպես նշված է աուդիտորական եզրակացության մեջ, ավելացել են ամեն տարի։ Այդ գումարից ավելի քան 45 միլիարդ դոլարը հատկացվել է Պենտագոնին՝ Կիևին մատակարարվող սարքավորումները փոխարինելու համար։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...