Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Տնտեսություն

Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին

Չինական CHN Energy ընկերությունը միացրել է Մենսի Լանհայ արևային էլեկտրակայանը՝ 3 ԳՎտ հզորությամբ: 14-ամսյա շինարարության ընթացքում կայանում տեղադրվել է 5.9 միլիոն ֆոտոէլեկտրական վահանակներ, ընդհանուր արժողությամբ 1.6 միլիարդ դոլար: Կայանի արտադրած էլեկտրաէներգիան կմատակարարվի Չինաստանի Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանից դեպի արևելյան ափերին գտնվող նահանգներ գերբարձր լարման գծերով:

Գերբարձր լարման գծերը «մաքուր» էլեկտրաէներգիայով ապահովում են խիտ բնակեցված քաղաքները, որտեղ բավարար տեղ չկա հողմային և արևային էլեկտրակայանների համար: «Մենսի Լանհայ» էլեկտրակայանը զբաղեցնում է 70 քառակուսի կիլոմետր տարածք, որը 35 անգամ ավելի մեծ է Մոնակոյի տարածքից (2 քառակուսի կիլոմետր): Չինաստանն արդեն օգտագործում է գերբարձր լարման տեխնոլոգիաներ: Օրինակ, Ջիանսու նահանգը Չինաստանի արևելքում ստանում է էլեկտրաէներգիա երկու գերբարձր լարման գծերով:

Քանի որ «Մենսի Լանհայ» նախագիծն իրականացվել է նախկին ածխի հանքի տարածքում, շինհրապարակում դիտվել է հողի սուզում: Դա պահանջել է հատուկ ինժեներական լուծումներ, ներառյալ՝ ճկուն ամրացման համակարգեր: Վահանակների վիճակը ստուգվելու է անօդաչու սարքերի միջոցով, որոնք կլիցքավորվեն դոկ-կայաններում, իսկ մաքրումը կիրականացվի մաքրման ռոբոտներով: Սովորաբար այդ ռոբոտներն օգտագործում են չոր մաքրման մեթոդը, որը թույլ է տալիս հեռացնել աղտոտումները միկրոֆիբրային հակաստատիկ նյութերով:

Չինաստանը համաշխարհային առաջատարն է արևային էներգետիկայի զարգացման տեմպերով: Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) տվյալներով՝ 2023 թվականին Չինաստանի մասնաբաժինը կազմել է ֆոտոէլեկտրական նոր հզորությունների 63 %-ը աշխարհում (199.1 ԳՎտ 345.5 ԳՎտ-ից): Դա պայմանավորված է, մասնավորապես, արևային վահանակների արտադրության համար օգտագործվող հումքի բարձր հասանելիությամբ: ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ՝ 2022 թվականին Չինաստանն արտադրել է աշխարհի սիլիկոնի 68 %-ը և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում արծաթի արտադրության մեջ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]