Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»

2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը, գրում է «Հետք»-ը:

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է  թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է: «Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է»,– գրում է կայքը: