Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Հասարակություն

Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները

Օրերս Մալթայում տեղի է ունեցել թվային աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ftNFT YoCerebrum ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նախորդ երկու տարիներին միջոցառումն անցկացվել է Դուբայում, այս անգամ մրցանակաբաշխության անցկացման վայր էր ընտրվել Մալթայի Մանոել կղզու Ֆորտ Մանոել ամրոցը։

Մրցանակաբաշխությանը ներկա էր գտնվում Մալթայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Սիլվիո Շկեմբրին, հրավիրված էին WEB3 թվային աշխարհի ներկայացուցիչներ, ինֆլուենսերներ և հանրային դեմքեր։ Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Ջեյսոն Դերուլոն, ինչպես նաև պարային խմբեր և երաժիշտներ Մալթայից։

Հավելենք, որ հընթացս Մալթայում կայացած SiGMA B2B մրցանակաբաշխության շրջանակում Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանն արժանացել է «Տարվա առաջնորդ» մրցանակին։ Forbes-ի հետ զրույցում  Վիգեն Բադալյանն անդրադարձել է արվեստի թվայնացմանը․  «Նորարարությունը մեծ դեր է ունենալու ֆինանսական ոլորտի և արվեստի ապագայի ձևավորման գործում։ Web3-ը ներդրողներին, ստեղծագործողներին և պարզապես ոլորտով հետաքրքրվողներին մշտապես առաջարկում է թվային ակտիվների կիրառությամբ ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ», - ասել է նա։ Ի դեպ, վերջերս Fastex-ն ստացել է նախնական հաստատում Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից (MFSA) Վիրտուալ ֆինանսական ակտիվների (VFA) 4-րդ դասի արտոնագրի համար:  Սա նոր ձեռքբերում է եվրոպական շուկայում գործունեություն ծավալելու  և օրենսդրական նոր կարգավորումների ստացման համատեքստում:

Այս տարի ftNFT YoCerebrum Awards-ի պարգևատրումները 2024 FTN-ը և «Բահամուտ» ձկան տեսքով արձանիկն էին, որը խորհրդանշում է նորարարություն և  ստեղծարարություն։ Մրցանակաբաշխության անվանակարգերը 15 էին։ Միջազգային ժյուրիի քվեարկության փուլը հաղթահարելուց հետո յուրաքանչյուր անվանակարգի համար ընտրվել է 4 թեկնածու, ինչին հաջորդել է բլոկչեյն և հանրային քվեարկությունը, որի արդյունքներն են․

Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է մոտիվացնել և աջակցել այն բոլոր արտիստներին և մասնակիցներին, որոնք իրենց ներդրումն են  ունենում թվային արվեստի, NFT-ների բլոկչեյն տեխնոլոգիայի զարգացման գործընթացում։

ftnft.am-իմասին

ftNFT.am-ըհայկականառաջին NFT հարթակնէ, որինպատակնէՀայաստանբերել NFT-ներիհամաշխարհայինփորձնուդրանքհասանելիդարձնելՀՀդրամով: Նկար, երաժշտություն, ֆիլմ, ներկայացում, զարդարվեստուբազումայլարվեստիճյուղերևբիզնեսներկարելիէադապտացնելնորագույնտեխնոլոգիաներինևթվայնացնել՝միաժամանակպահպանելովդրանցարժեքնուիսկությունը։

ftNFT.am-ըմեծհեռանկարներովլիհարթակէ, որտեղկարելիէծանոթանալ NFT աշխարհինուսկսելստեղծել, գնելևվաճառելթվայինևֆիզիկական NFT-ներհայկականարժույթով: Հարթակնանվտանգէութափանցիկև՛իրավաբանական, և՛ֆինանսականտեսանկյունից: