Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը թարմացրել է Apple սմարթֆոնների համար նախատեսված իր հավելվածը և որոշ գործառույթներ հարմարեցրել Apple Watch «խելացի» ժամացույցի համար, հայտնում է autopilot.ru-ն։
Այժմ Mercedes-Benz մեքենաների սեփականատերերը կարող են «շփվել» իրենց մեքենաների հետ՝ առանց սմարթֆոնն օգտագործելու։ Օգտագործելով հավելվածը «խելացի» ժամացույցի վրա՝ կարելի է ստուգել մեքենայի մարտկոցի կամ վառելիքի մակարդակը, հեռակա կարգով կողպել կամ ապակողպել մեքենան, որոշել դրա գտնվելու վայրը և ստուգել՝ արդյոք բոլոր պատուհաններն ու դռները, վառելիքի լցոնիչի կափարիչը և բեռնախցիկը փակ են:
Հավելվածի առանձնահատկությունն այսպես կոչված «հետիոտնի ուղեցույցն» է, որը որոշում է, թե որտեղ է կայանված մեքենան և երթուղի է կառուցում դեպի այն։
Նոր գործառույթներն արդեն հասանելի են Եվրոպայում Apple Watch-ի օգտատերերին, իսկ ավելի ուշ հավելվածը կգործարկվի ԱՄՆ-ում, Չինաստանում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին